Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է ներքին մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է ներքին մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիր՝ 99-3.5-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիր՝ 99-3.5-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի https://cso.gov.am/ միջոցով`
քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (առցանց),
- անձնագրի և ՀՀԾ-ի /կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ հանրային ծառայության համարանիշ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի(բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճեները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 9-ը ներառյալ` https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով։
- Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, 1-ին հարկ):
- Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի դեկտեմբերի 9-ին ՝ ժամը 10:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք.Եղեգնաձոր, Շահումյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256 620 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
<<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենք (հոդվածներ՝ 3,4,6, 8,13-15,20-22, 24,28)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166838
<<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենք (հոդվածներ՝ 3-9,16,17,19-22,27)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
<<Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին>> ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 5, 7, 9, 10, 12, 23)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166835
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք (Հոդվածներ 84.1, 100,111,139,141,142,154,167,171,219)
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=169568
ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի <<Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին>> թիվ 814-Ն որոշում
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=124161
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի <<Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին>> թիվ 1554-Ն որոշում
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143140
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am / հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
- Աշխատակազմի կառավարում
- Խնդիրների լուծում
- Որոշումների կայացում
- Բարեվարքություն
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենք (հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5), հեռախոսահամար՝ 0281-2-55-95, էլեկտրոնային փոստի հասցե՝ vdzorkadr@mail.ru
Հայտարարված է` 03.11.2022
Վերջին ժամկետը` 09.11.2022
Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ`