Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ
Հայտարարվում է մրցույթ՝ <ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ> ՀՈԱԿ-ի մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
<ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 2 (երկու) տարվա մանկավարժական գործունեության ստաժ՝ համաձայն կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջների:
Մեթոդիստի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք, 130000 (մեկ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով (զուտ աշխատավարձը՝ 48425 (քառասունութ հազար չորս հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ)։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- դիմում (Ձև 1).
- կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
- անձը հաստատող փաստաթուղթ.
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
- ինքնակենսագրություն (Ձև 4).
- մեկ լուսանկար` 3x4 չափի.
- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
- հրատարակված հոդվածներից կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ ամեն օր ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, Գլաձոր բնակավայր 33-րդ փողոց, 2-րդ փակուղի, շենք 2 հասցեում։
Մրցույթը անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա նոյեմբերի 30-ին ժամը 13։00-ին, իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 15։30-ին, Գլաձոր բնակավայր 33-րդ փողոց, 2-րդ փակուղի, շենք 2 հասցեում։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93690179
Տնօրեն՝ Իդա Նազարյան
Էլեկտրոնային փոստի հասցե՝ gladzorpartez@inbox.ru
Հայտարարված է` 01.11.2022
Վերջին ժամկետը` 23.11.2022
Պատասխանատու անձ` Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 1
Հեռ.` (+374281) 2-20-20, +374 93-690179
էլ. փոստ`