Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Թափուր աշխատատեղերի համար մրցույթների հայտարարություններ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության <ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՄՐՑՈՒՅԹ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ <ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ> ՊՈԱԿ-ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝
1. ՀՀ քաղաքացիություն.
2. բարձրագույն կրթություն.
3. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ թանգարանագիտություն կամ սոցիալ-մշակութային գործունեություն (արվեստի կառավարում /մենեջմենթ/) բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
Հիմնական գործառույթները՝
1) իրականացնում է կազմակերպությանն ամրացված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների ֆիզիկական պահպանվածությունն ու անվտանգությունն ապահովող միջոցառումներ, այդ թվում թանգարանային առարկաների կոնսերվացումը և վերականգնումը,
2) իրականացնում է կազմակերպությանն ամրացված /մշտական կամ ժամանակավոր պահպանության/, ինչպես նաև՝ համալրման նպատակով ձեռքբերված թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների հաշվառում,
3) կազմակերպում է թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններ,
4) իրականացնում է գիտալուսավորչական աշխատանք, կազմակերպում դասախոսություններ, համաժողովներ, գիտահետազոտական աշխատանք,
5) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա թանգարանների հետ թանգարանային գործի տեսական ու գիտագործնական խնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման նպատակով,
6) ձևավորում է իր տնտեսական զարգացման ծրագիրը, որոշում թանգարանի մշտական ցուցադրության այցելության մուտքավճարի չափը, մշտական ցուցադրության /էքսկուրսիաների/, թանգարանի ծառայությունների մատուցման կարգն ու սակագները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ,
Իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  •  դիմում՝ (ձևը կցվում է).
  •  բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ(ները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը).
  •  երկու գունավոր լուսանկար՝ 3X4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային).
  •  անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը).
  • Ինքնակենսագրություն՝ (ձևը կցվում է).
  • գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
  •  աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ.
  •  օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)՝ առկայության դեպքում.
  • <Եղեգնաձորի երկրագիտական թանգարան> պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվի 2022 թվականի նոյեմբերի 17-ին:
  • Հայեցակարգը պետք է լինի առավելագույնը 20 էջ.
  • պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
  •  ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները.

  Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ին, Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5):
Հիմնական աշխատավարձը՝ 145 000 (մեկ հարյուր քառասունհինգ հազար) ՀՀ դրամ:

     Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից մինչև 13:00:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է`01.11.2022 թ.,
տեղեկատու հեռ.`+374281/2 55 95/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ vdzorkadr@mail.ru:
Մրցույթի թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի հստակ շրջանակը՝

ՀՀ Սահմանադրություն
Հոդվածներ՝ 1, 25, 33, 38, 41, 43, 46, 48, 51, 60, 64, 84, 89, 96, 104, 118, 124, 125, 141, 146, 152, 153, 157, 163, 166, 167, 77, 179, 180-182, 184, 185, 187, 188.2, 189, 192, 198, 200, 201
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
Հոդվածներ՝ 18, 37, 84.1, 85, 86, 91, 99, 101, 107, 120, 126, 138, 139,148, 149, 156, 159, 160, 172, 180, 184, 200, 202, 227
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=166596

<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին> ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 3-6, 8-15, 17, 19, 22-25.1
հղումը https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932
,Մշակութային օրենսդրության հիմունքների մասին. ՀՀ օրենք,
Հոդվածներ՝ 6-26, 28, 29
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002

<Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին> ՀՀ օրենք,
Հոդվածներ՝ 7, 8, 20, 21
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121640

Թեստային հարցերի ձևանմուշը կցվում է
Մրցույթի հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝ (առաջնորդում, ռազմավարական պլանավորում, որոշումների կայացում, ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն).
Մասնագիտական գիտելիքների ստուգում՝
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146722,

<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին> ՀՀ օրենք,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161510

<Մշակութային օրենսդրության հիմունքների մասին> ՀՀ օրենք,
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին ՀՀ օրենք
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117765
Անձնական որակների (աշխատանքային էթիկայի և բարեվարքության կանոնների իմացություն):
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, հեռախոսահամար՝ +374281 2 55 95) :
________________________________________
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության <Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության <Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով: Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մշակույթի կամ արվեստի ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
3. Կազմակերպության կանոնադրությունը:
Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից մինչև 13:00: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 01.11.2022 թ., տեղեկատու հեռ.` 0281/25595/, էլեկտրոնային փոստի հասցեն՝ vdzorkadr@mail.ru:

 

Հայտարարված է` 12.10.2022

Վերջին ժամկետը` 01.11.2022

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37