Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածքը

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ (ԳԾԱՊԱՏԿԵՐ)

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ առ 01.01.2017թ.

Ներքին աուդիտի բաժին

Ներքին աուդիտի բաժնի պետ` Վասակ Կարապետյան

28-74-01, (0281) 2-25-22 (+374281) 2-06-68   էլ. փոստ

 Բաժինը իր լիազորությունների շրջանակում`

1) ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
3) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
4) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը.
5) Մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս փոփոխված և նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
6) կազմակերպում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների ներքին աուդիտի աշխատանքները .
7) պատրաստում և Մարզպետին ներկայացնում է ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը.
8) ներկայացնում է հաշվետվություններ Մարզպետին աուդիտի արդյունքների և արձանագրված խնդիրների, մարզպետարանի և ենթակա կազմակերպությունների գործունեությունը բարելավելու նպատակով ձեռնարկված գործողությունների, ներքին աուդիտի տարեկան գործունեության ծրագրերի իրականացման վերաբերյալ.
9) Մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է կասկածելի, ոչ ստանդարտ, ոչ նորմալ, սխալ, չարաշահումներ պարունակող գործարքների և գործառնությունների պարզաբանմանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքներ.
10) խորհրդատվական առաջադրանքներն իրականացնելիս տրամադրում է առաջարկություններ և խորհուրդներ խորհրդատվության արդյունքների սպառող միավորին.
11) ստուգում է Մարզպետարանի ֆինանսական տեղեկատվության հուսալիությունը, ակտիվների առկայությունը և ապահովությունը.
12) գնահատում է ֆինանսական և գործառնական տեղեկատվության հուսալիությունը, հավաստիությունը և ամբողջականությունը.
13) գնահատում է ֆինանսական և հաշվապահական գործառնությունների օգտավետությունը ու արդյունավետությունը.
14) կազմում և Մարզպետի հաստատմանն է ներկայացնում ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագիրը, հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը.
15) յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և հաստատում է աուդիտորական առաջադրանք՝ նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տևողությունը և տրամադրված ռեսուրսները, աուդիտի տեխնիկան, տեսակն ու ծավալը.
16) ապահովում է աուդիտի ավարտից հետո հաշվետվության կազմումը՝ նախապես այն քննարկելով աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ և տրամադրում Մարզպետին, ինչպես նաև աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին.
17) ապահովում է ներքին աուդիտի տարեկան ծրագրից բխող միջոցառումների իրականացումը.
18) կազմում և Մարզպետին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը.
19) հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորների վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
20) կազմակերպում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների աուդիտի աշխատանքները. 
21) ապահովում է աուդիտի ենթարկվող օբյեկտների հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ տեղ գտած անհամապատասխանությունների բացահայտումն ու ճշգրտումը.
22) գնահատում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությամբ հաստատված ակտերի պահանջների անհամապատասխանությունը.
23) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին` մարզային ենթակայության կազմակերպություններում ֆինանսատնտեսական ստուգում իրականացնելու վերաբերյալ.
24) գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող ֆինանսատնտեսական բնույթի գործառույթների համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
25 գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից օգտագործվող կամ տրամադրվող ֆինանսատնտեսական բնույթի տեղեկատվության արժանահավատությունն ու ճշտությունը.
26) գնահատում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունը.
27) իրականացնում է Մարզպետարանի գործառույթների ռիսկերի բացահայտում և գնահատում.
28) ներքին աուդիտի գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների՝ ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների.
29) պահպանում է գաղտնիություն աուդիտի իրականացման ընթացքում կամ արդյունքում հայտնի դարձած տեղեկությունների վերաբերյալ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
30) իրավունք ունի աջակցություն ստանալ այն միավորների ղեկավարներից և աշխատակիցներից, որտեղ իրականացվում է աուդիտը, պատասխանատու աշխատակիցներից պահանջել աուդիտի համար անհրաժեշտ որևէ տվյալ.
31) Մարզպետին ներկայացնում է զեկուցումներ աուդիտի իրականացման խոչնդոտների և խնդիրների վերաբերյալ.
32) իրականացնում է Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործունեության մոնիթորինգ, վերլուծություն և ներկայացում առաջարկություններ.
33) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 11:44:29