Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածքը

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ (ԳԾԱՊԱՏԿԵՐ)

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ առ 01.01.2018թ.

Գևորգ Ավագյան

Գևորգ Ավագյան

Մարզպետի տեղակալ

էլ. փոստ

28-74-01, (0281) 2-25-22 +374281.2.26.62

Կենսագրություն

Գևորգ Մանվելի Ավագյանը ծնվել է 08.07.1990թ., ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում:


Կրթություն

1997-2007թթ. սովորել և ավարտել է Ելփինի միջնակարգ դպրոցը
2007-2012թթ. ուսանել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, ստացել ՆԶՊ և ֆիզիկական դաստիարակության ուսուցչի որակավորում
2013թ. ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ստացել հրետանավորի մասնագիտություն և սպայի որակավորում:

Աշխատանքային գործունեություն
05.09.2011-25.05.2012թթ.- ՀՀ Վայոց ձորի մարզի ,,Վարդահովիտ հիմնական դպրոց,, ՊՈԱԿ, ՆԶՊ ուսուցիչ
22.08.2013-12.05.2015թթ. ԼՂՀ N զորամաս, կառավարման դասակի հրամանատար
12.05.2015-18.09.2016թթ. ԼՂՀ N զորամաս, N դիվիզիոնի մարտկոցի ավագ սպա
19.09.2016-24.11.2017թթ.ԼՂՀ N զորամաս, N դիվիզիոնի մարտկոցի հրամանատար
25.11.2017-25.06.2018թթ. ՀՀ ՊՆ N զորամաս, N մարտկոցի հրամանատար
2018թ. հուլիսի 2-ից ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ

Զինապարտությունը, զինվորական կոչումը
զինապարտ է,           պահեստազորի կապիտան

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր

Խրախուսվել է ,,Մարշալ Բաղրամյան,, գերատեսչական մեդալով, վերադաս հրամանատարների պատվոգրերով

Կուսակցական պատականելությունը
,,Բարգավաճ Հայաստան,, կուսակցություն 

Գործառույթներ / իրավասություններ

 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

<Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն

ՀՀ Վայոց ձորի մարզպետի համապատասխան կարգադրությամբ մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը համակարգում է՝ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների,  զորահավաքային նախապատրաստության բաժնի, հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության աշխատանքները:

Նշված բնագավառներում նա`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-15 15:50:58