Մարզպետարան
Կառուցվածքը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ N 75 ՀՐԱՄԱՆԸ (19 մարտ 2021թ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ 07.01.2022-ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ 01.05.2021-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ 08.01.2020-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, առ` 04.12.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ 08.01.2019-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ 08.01.2018-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ 01.01.2017-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ 01.01.2016-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

Վանիկ Խուդավերդյան
Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ
(+374281) 2-26-90
Կենսագրություն
Վանիկ Սոսի Խուդավերդյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 2-ին, Վայոց ձորի մարզի, Գնիշիկ գյուղում։
Կրթությունը
1976 թվականին ավարտել է Եղեգնաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
1977 - 1982թթ. սովորել և ավարտել է Երևանի ԿառլՄարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը
1982-1990թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ ճարտարագետ։
1990 -1993թթ. աշխատել է ''Հայջրշին'' տրեստի ''Մելիորատոր'' կոոպերատիվում
որպես ավագ ճարտարագետ ծրագրավորող։
1993-1996թթ. աշխատել է Եղեգնաձորի Շրջգործկոմում որպես տնտեսագետ ծրագրավորող։
1996-2002թթ. աշխատել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում որպես ծրագրերի և կանխատեսումների բաժնի պետ։
2002-2014թթ. աշխատել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
2014 թվականի սեպտեմբերի 2-ից զբաղեցնում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետի պաշտոնը:
Պարգևատրվել է
10.01.2015 թ-ին "Վազգեն Սարգսյան" մեդալով: 06.06.2015 թ-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պատվոգրով: Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր:
Համակարգչային ունակություններ
MS DOS, WINDOWS, MS OFFICE, BASIC, PASCAL, FORTRAN, FOX-PRO, CLIPPER
Տիրապետում է լեզուների
Ռուսերեն, անգլերեն՝ տեխնիկան
Մասնակցությունը միջազգայինգիտաժողովներին
2002թ. - Տարածաշրջանային տնտեսական զարգացում
'' INVENT'' Բոնն, Գերմանիա
2004թ. - Տարածաշրջանային տնտեսական զարգացում,ագրոբիզնես, տուրիզմ
'' GPS'' Բեյրութ, Լիբանան
2010թ. - Տարածաշրջանային տնտեսական զարգացում, տուրիզմ
''GUIDAD'' Շոբակ, Հորդանան
Գործառույթներ / իրավասություններ
1. Բաժինն իր հիմնական խնդիրներին և նպատակներին համապատասխան`
1) կազմակերպում է մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների իրականացումը,
2) կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության մասով՝ պետական պաշտպանական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստման աշխատանքները,
3) իրականացնում է մարզի զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային պլանների մշակման աշխատանքները, մասնակցում է զորահավաքային պլանների կատարման, ինչպես նաև զորահավաքային ծավալման ուսումնական վարժանքների կազմակերպման և իրականացման աշխատանքներին,
4) համագործակցում է հանրապետության զորահավաքային աշխատանքները համակարգող լիազոր մարմնի, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև այլ մարզերի զորահավաքային մարմինների հետ,
5) մասնակցում է մարզի զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց կատարման նկատմամբ վերահսկման աշխատանքներին,
6) համագործակցելով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացնում է քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման և հետագա ճշգրտման աշխատանքները,
7) առաջարկություններ է ներկայացնումՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, մարզի համայնքների և կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման և զորահավաքի կազմակերպման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության գծով աշխատանքների համակարգման և վերահսկման վերաբերյալ,
8) առաջարկություններ է ներկայացնում քաղաքացիական պաշտպանության հարցերով անձնակազմի նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարելագործման վերաբերյալ,
9) ՀՀ Վայոց ձորի մարզպետին, աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն,
10) իրականացնում է իրավական այլ ակտերով սահմանված զորահավաքային նախապատրաստության հետ կապված այլ գործառույթներ: