Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածքը

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, առ` 29.01.2019

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ առ` 01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ առ` 29.01.2019

Վասակ Կարապետյան

Վասակ Կարապետյան

Ներքին աուդիտի բաժնի պետ

28-74-01, (0281) 2-25-22 (+374281) 2-06-68

Կենսագրություն

Վասակ Արգամի Կարապետյանը ծնվել է 1954թ-ի ապրիլի 16-ին, Եղեգնաձորի շրջանի Արենի գյուղում:
Կրթություն
1960-61 ուսումնական տարում ընդունվել և 1970-71 ուսումնական տարում ավարտել է Արենիի միջնակարգ դպրոցը:
1977-1982թթ.-ին ընդունվել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինիստիտուտը, ստացել տնտեսագետի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
1977-1980թթ.-ին աշխատել է Երևանի ՄԿ-18-ում, որպես էլեկտրամոնտաժնիկ:
1980թ.-ին աշխատանքի է ընդունվել Արենիի խորհրդային տնտեսությունում որպես գլխավոր հաշվապահ:
1996թ.-ից աշխատանքի է անցել Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչությունում որպես գլխավոր մասնագետ, ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ:
2012թ. մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետն է:
Լրացուցիչ տեղեկություններ
1973-1975թթ.-ին ծառայել է Խորհրդային բանակում:
Ամուսնացած է, ունի չորս երեխա` երեք դուստր, մեկ տղա:
Անկուսակցական է:


 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա) Ապահովում է ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրի կազմումը` ներկայացնելով Մարզպետի հաստատմանը,
բ) յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և սահմանում է առաջադրանք` նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տևողությունն ու տրամադրված ռեսուրսները, աուդիտորի մոտեցումների տեխնիկան, աուդիտի տեսակն ու ծավալը,
գ) աուդիտի ավարտից հետո ապահովում է հաշվետվության կազմումը` նախապես այն քննարկելով աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ և տրամադրելով Մարզպետին, ինչպես նաև աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին,
դ) հետևում է ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրի իրականացմանը,
ե) կազմում և Մարզպետին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը,
զ) կատարում է իրականացման ենթակա աուդիտորական առաջադրանքների բաժանում ներքին աուդիտորների միջև,
է) հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը,
ը) կազմակերպում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների աուդիտի աշխատանքները,
թ) հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ ապահովում է հաշվապահական հաշվառման անհամապատասխանությունների բացահայտումը և ճշգրտումը,
ժ) գնահատում է Մարզպետարանի և համակարգի հիմնարկների ֆինանսատնտեսական գործունեությամբ հաստատված ակտերի պահանջների անհամապատասխանությունը,
ժա) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին մարզային ենթակայության կազմակերպություններում ֆինանսատնտեսական ստուգում իրականացնելու վերաբերյալ,
ժբ) գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող ֆինանսատնտեսական բնույթի գործառույթների համապատասխանությունը այդ գործառույթները կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջներին,
ժգ) գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից օգտագործվող կամ վերջինիս կողմից տրամադրվող ֆինանսատնտեսական բնույթի տեղեկատվության արժանահավատությունն ու ճշտությունը,
ժդ) գնահատում է Մարզպետարանի, կամ վերջինիս ենթակա հիմնարկի ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունը,
ժե) ապահովում է Մարզպետի որոշումների, կարգադրությունների, Մարզպետի տեղակալների հանձնանարությունների ու առաջարկությունների, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամանների ու ցուցումների կատարումը և արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Աշխատակազմի ղեկավարին,
ժզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը,
ժէ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ,
ժը) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը,
ժթ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին,
ի) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն,
իա) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը,
իբ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
իգ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը,
իդ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
իե) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար,
իզ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների,
իէ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին,
իը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-21 17:46:59