Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածքը

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, առ` 29.01.2019

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ առ` 01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ առ` 29.01.2019

Արմեն Մարգարյան

Արմեն Մարգարյան

Վայքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ

էլ. փոստ

28-74-01, (0281) 2-25-22 (+374282) 2-13-63

Կենսագրություն

Արմեն Մաքսիմի Մարգարյանը ծնվել է 1971թ. մարտի 21-ին  ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում:
Կրթություն
1978-1988թթ. սովորել և ավարտել է Վայք քաղաքի միջնակարգ դպրոցը:
1988-1993թթ. ընդունվել և ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինսիտուտը և ստացել` ինժիներ մեխանիկի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
1993-1995թթ զբաղվել է անհատ ձեռներեցությամբ:
1996-1998թթ. աշխատել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի սոցիալական վարչությունում որպես մասնագետ,
1998-1999թթ. աշխատել է էլեկտրական ցանցերի Վայքի մասնաճուղի պետի
տեղակալ,
2001-2002թթ. աշխատել է Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանում,
2003թ-ից մինչ օրս աշխատում է Վայոց ձորի մարզպետարանի Վայքի ՍԾՏԳ-ում որպես պետ:
Լրացուցիչ տեղեկություններ
Ինսիտուտում սովորելու ընթացքում սովորել է նաև զինվորական ամբիոնը և ստացել լեյտենանտի կոչում` պահեստազորի սպա է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 

Գործառույթներ / իրավասություններ

Գործակալության պետը՝
ա/ ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը
բ/ առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին օրենքով, այլ իրավական ակտերով և Գործակալության կանոնոդրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ.
գ/ սահմանում է Գործակալության աշխատակիցների տնային այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատակցի սպասարկման տարածքը ապահովելու հավասար ծանրաբեռնվածություն.
դ/ ապահովում է Գործակալությունում տեղադրված համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման պայմանները.
ե/ հաստատում է Նպաստի նշանակման, մերժման, դադարեցման, կասեցման կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը.
զ/ ապահովում է Գործակալություն դիմած քաղաքացիների /նրանց ընտանիքի/ մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը.
է/ ապահովում է Մարզպետի կարգադրությունների և ցուցումների, իչպես նաև Մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումների հանձնարարականների և առաջադրանքների, իչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարումը , արդյունքների մասին տեղեկացնում է Աշխատակազմի ղեկավարին.
ը/ առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին Գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի , ինչպես նաև Գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
թ/ Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Գործակալության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
ժ/ Աշխատակազնի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ժա/ իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժբ/ իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ֆինանսական գործառություններ և ստորագրում է համապատասխան հաշիվներից միջոցների ելքագրման համար հիմնավորող փաստաթղթեր.
ժգ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավաման մարմիններից ստացված գրությունները, իսկ դիմումների և բողոքների կապակցությամբ օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ.
ժդ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Գործակալության առջև դրված գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ժե/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժզ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Գործակալության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3602, ք. Վայք, Շահումյան 14.

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-04-26 11:15:46