Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածքը

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ (ԳԾԱՊԱՏԿԵՐ)

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ առ 01.01.2017թ.

Արամ Գրիգորյան

Արամ Գրիգորյան

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ

28-74-01, (0281) 2-25-22 (+374) 281 2 06 10

Կենսագրություն

  Արամ Համազասպի Գրիգորյանը ծնվել է 1956թ. հունվարի 25-ին Վայոց ձորի մարզի Արին գյուղում:
Կրթություն
1963-1971թթ. սովորել և ավարտել է Արինի 8-ամյա դպրոցը:
1971-1973թթ. սովորել և ավարտել է Վայքի թիվ 1 դպրոցը:
1973-1978թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարատարապետա-շինարարական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
1979-1980 թթ. Հայէլեկտրոգործարանի 14-րդ արտադրամասի վարպետ, Վայքի շինվերանորոգման գրասենյակում 5-րդ կարգի բանվոր:
1980-1981թթ. <<Տաթև ՀԷԿ>>-ի շինարարական վարչության արտադրատեխնիակկան բաժնի ինժեներ:
1981-1982թթ. Հերհերի ջրամբարի պատվարի շինարաական տեղամասի վարպետ:
1982-1987թթ. Վայքի շրջանի Արինի սովխոզում ավագ ինժեներ-մելիորատոր:
1987-1989թթ. Հայգլխջրշինտրեստի <<Տաթև ՀԷԿ>>-ի շինարարական վարչության <<Ազատեկ>> տեղամասի պետ, Ջերմուկշին տրեստի թիվ 17 շինարարական վարչության արտադրատեխնիկական բաժնի ինժեներ:
1989-1990թթ. Վայքի շրջանային ագրոարդյունաբերական կոմպլեքսի կապիտալ շինարարության տեխնիկական վերահսկողության խմբում տեխնիկական վերահսկող:
1990-1994թթ. Վայքի շրջանի Արինի գյուղական խորհրդի նախագահ:
1994-1997թթ. Վարել է գյուղացիական տնտեսություն:
1997-2001թթ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության բաժնի պետ:
2002-2012թթ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ:
2012-2014թթ. ՀՀ Վայոց ձորի մազպետի տեղակալ:
2015 թվականի հունիսի 1-ից առ այսօր Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Լրացուցիչ տեղեկություններ
Ստացել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգիր, Հայաստանի Համայնքների հանրապետական ասոցիացիայի շնորհակալագիր:
Զինապարտ է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է ունի 3 որդի:

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա) իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների, Վայոց ձորի մարզում (այսուհետ` Մարզ) գործող հանրակրթական դպրոցների և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ոստիկանության և հասարակական կազմակերպությունների հետ.
բ) իր լիազորությունների շրջանակներում ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր այլ մարմիններից , պաշտոնատար անձանցից.
գ) մասնակցում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության թեմաներով սեմինարների, գիտաժողովների.
դ) ստուգում է խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության ճշտությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին.
ե) կազմակերպում և ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրությունը, կարիքների գնահատման հիման վրա տաիս եզրակացություն` երեխայի մանկատուն կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիիկ հաստատություն կամ խնամատար ընտանիք կամ որդեգրման հանձնելու մասին.
զ) համակարգում է Մարզում գործող կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական բազան.
է) կազմակերպում է Մարզում կանանց հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
ը) կազմակերպում է կանանց սոցիալական պաշտպանության նոր մեխանիզմների մշակումը և իրականացումը.
թ) կազմակերպում է Մարզում գենդերային հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
ժ) կազմակերպում և ղեկավարում է Մարզում կանանց առքուվաճառքի ( թրաֆինգի) հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
ժա) ապահովում է համագործակցությունը Մարզում կանանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ.
ժբ) կազմակերպում և ղեկավարում է Մարզում Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասրակայնության մեջ նրանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը.
ժգ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսումնասիրման և կարիքների գնահատման հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմին է ներկայացնում եզրակացություն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին մանկատուն (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), կամ երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն կամ խնամատար ընտանիք տեղավորելու մասին .
ժդ) բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա ներկայացնում է վկայագրման` երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը և տալիս է տեղեկատվություն երեխայի ծնողին` (կամ խնամակալին) գործող ուսումնական հաստատությունների վերաբերյալ.
ժե) ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների տեղավորման հետ կապված կողմնորոշման խնդիրները, պաշտպանում անչափահասների իրավունքներն ու շահերը.
ժզ) պարբերաբար լուսաբանում, ներկայացնում է Մարզի ընտանիքների, կանանց և երեխաների ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները` զանգվածային լրատվամիջոցներով:
ժէ) ներկայացնում է առաջարկություն մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին` ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված մարզային և տեղական նշանակության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ.
ժը) կազմակերպում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրությամբ, կարիքների գնահատման, դեպքի վարման, սոցիալ հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներ.
ժթ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի որդեգրել ցանկացող անձին որդեգրման հնարավորության մասին եզրակացություն.
ի) ներկայացնում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխային մանկատուն կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն տեղավորելու մասին եզրակացությունը.
իա) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին, խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացություն.
իբ) ապահովում է Մարզում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը .
իգ) ապահովում է Մարզում ընտանիքի, կանաց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացումը.
իդ) ապահովում է Մարզում ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց կատարումը.
իե) ապահովում է հանրակրթական դպրոցից դուրս մնացած այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը.
իզ) ապահովում է այն երեխաների հաշվառումը, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր.
իէ) ապահովում է տեղեկատվական բազայում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հաշվառումը.
իը) ապահովում է երեխա որդեգրելու համար դիմած Հայաստանի
Հանբապետության քաղաքացիների հաշվառումը.
իթ) երեխայի մանկատանը տեղափոխվելու մասին եզրակացության մեկ օրինակը ներկայացնում է խնամակալության և հոգաբարձության մարմին (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), իսկ մյուս օրինակը և նախատեսված փաստաթղթերը` նախարարություն.
լ) մանկատանը ժամանակավոր տեղավորվող երեխայի ծնողներին նախազգուշացնում է այն մասին, որ եթե երեխային մանկատանը տեղավորելու հիմքերը վերանալուց հետո նրանք խուսափեն իրենց երեխային ընտանիք վերադարձնելուց, ապա երեխան կարող է հանձնվել որդեգրության, խնամակալության կամ խնամատար ընտանիք` օրենքով սահմանված կարգով.
լա) գիշերօթիկ հաստատությունում տեղավորվող երեխայի ծնողներին գրավոր նախազգուշացնում է այն մասին, որ եթե նրանք խուսափեն իրենց երեխային այցելել կամ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածում երեխային ընտանիքում պահել, ապա երեխան կարող է տեղափոխվել մանկատուն կամ հանձնվել ընտանիք` դաստիարակության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց ծնողին լրացուցիչ տեղեկացնելու.
լբ) քաղաքացուց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպում է այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան ակտ.
լգ) յուրաքանչյուր ամիս , նախարարություն է ներկայացնում երեխային պահելու համար նախատեսված դրամական միջոցների և խնամատար ծնողների վարձատրության համար անհրաժեշտ միջոցների ստացման հայտ-պահանջագիր.
լդ) կազմում և նախարարություն է ներկայացնում մարզպետի կողմից հաստատված նախորդ ամսվա համար խնամատար ընտանիքին տրամադրված դրամական միջոցների վերաբերյալ կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին հաշվետվություն` ըստ խնամատար ընտանիքների.
լե) Մարզպետին է ներկայացնում երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվություն.
լզ) կազմակերպում և համակարգում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների ուսումնասիրությունը, կարիքի գնահատումն ու անհատական ծրագրերի մշակումն ու իրականացումը.
լէ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերա¬բեր¬յալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
լը) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
լթ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
խ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին
խա) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
խբ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
խգ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
խդ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
խե) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
խզ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
խէ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
խը) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խթ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-24 15:21:34