Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածքը

Աղվան Հարությունյան

Աղվան Հարությունյան

Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար

էլ. փոստ

 (0281) 2-25-22 (+374281) 2-22-52

Կենսագրություն

Կենսագրություն
Աղվան Համլետի Հարությունյանը ծնվել է 1977 թվականի հունիսի 21-ին, Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում

Կրթություն՝
1984-1994 թթ. հաճախել է Վերնաշենի միջնակարգ դպրոց
1994-1999թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը

Աշխատանքային գործունեություն՝
1996թ. աշխատել է <<Ավօ>> կոոպերատիվում որպես տնտեսագետ
1997թ. աշխատել է <<Աջակցություն Ձեռներեցներին>> ասոցիացիայում որպես ֆինանսիստ
2001թ. աշխատել է <<Ակվարիուս>> ՍՊԸ-ում որպես ֆինանսիստ-կոնսուլտանտ
2004թ. աշխատանքի է անցել Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչությունում որպես առաջատար մասնագետ
2012թ. նշանակվել է Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ
2017թ. նշանակվել է Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ

2024թ․ ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար

Լրացուցիչ տեղեկություններ՝
Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ աղջիկ
Անկուսակցական է

Գործառույթներ / իրավասություններ

 

Գործառույթներ / իրավասություններ

 

Գլխավոր քարտուղարը՝

1. Պետական մարմինն իր իրավասության սահմաններում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ է ձեռք բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

2. Գլխավոր քարտուղարն օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է պետական մարմնի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

3. Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն անմիջական հաշվետու են գլխավոր քարտուղարին:

4. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում պետությանը իր մեղքով պատճառած վնասի համար: Գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար: Գլխավոր քարտուղարի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է լուծել նաև նրա` պետությանը պատճառած վնասի հատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով պետությանը պատճառած վնասը հատուցում է սույն մասի պահանջը խախտած անձը:

5. Գլխավոր քարտուղարը՝

1) առանց լիազորագրի` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական մարմնին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է պետական մարմնի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) կառավարման լիազորություններ ունեցող սահմանադրական մարմին (պաշտոնատար անձին) է ներկայացնում պետական մարմնի տարեկան հաշվեկշիռը, եթե պետական մարմնի կանոնադրությամբ նախատեսված չէ այն ներկայացնել պետական մարմնի ղեկավարին.

5) պետական մարմնի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) պետական մարմնի ղեկավարին է ներկայացնում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների և գրասենյակների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է պետական մարմնի ղեկավարի տեղակալի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակա պետական մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է պետական մարմնի ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով պետական մարմնի ղեկավարին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր և (կամ) պետական մարմնի ղեկավարի և (կամ) պետական մարմնի ղեկավարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք հոդված 12

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37