Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածքը
Վարդան Հովհաննիսյան
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ
028123061
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր՝
1980 թ․, օգոստոսի 12, Վայոց ձորի մարզ, գյուղ Վերնաշեն
Կրթություն՝
1986-1995թթ․ սովորել է ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանի Վերնաշենի միջնակարգ դպրոցում։
1995-1997թթ․ սովորել և ավարտել է Եղեգնաձոր քաղաքի <<Նարեկ>> մասնագիտացված վարժարանը։
1997-2001թթ․ սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայություն բաժինը։
2010-2013թթ․ սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժինը։
Աշխատանքային գործունեություն՝
2004-2005թթ․ աշխատել է ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշենի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի տեղակալ։
2007-2012 թթ․ աշխատել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատում՝ որպես հրամանատարի տեղակալ։
2013-2017 թթ․ աշխատել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
2017-2023թթ․աշխատել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունում՝ որպես պետի տեղակալ։
2023-2024 թթ․ աշխատել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունում՝ որպես պետի տեղակալ։
10․10․2024թ․ նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ։
Իրականացրած դասընթացներ և խորհրդատվություններ
Տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման դասընթաց, համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթաց
Այլ տվյալներ
2001-2003թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի մեկ որդի։