Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածքը

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ (ԳԾԱՊԱՏԿԵՐ)

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ առ 01.01.2018թ.

Նանե Ասատրյան

Նանե Ասատրյան

Մարզպետի տեղակալ

էլ. փոստ

28-74-01, (0281) 2-25-22 (+374281)

Կենսագրություն

ամսաթիվ,    տարեթիվ,           ծննդավայր
ապրիլի 26,  1982թ.,    ք. Եղեգնաձոր, ՀՀ Վայոց ձորի մարզ

 

Կրթություն

1988-1999թթ. - սովորել է Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցում
1997-1999թթ. - սովորել է Եղեգնաձորի քաղաքային վարժարանում
1999-2004թթ.- սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հեռուստալրագրություն բաժնում

 

Աշխատանքային գործունեություն

1997թ.- ,,Նորք,, հեռուստաընկերության ,,Անցուդարձ,, ծրագրի արտահաստիքային թղթակից
1997-1999թթ.- Եղեգնաձորի պետական քաղաքային վարժարանի ,,Գիսաստղ,, թերթի լրագրող/ խմբագրի օգնական
1997 - 1999թթ. - ,,Արեգ,, մանկապատանեկան հաղորդաշարի արտահաստիքային թղթակից, լրագրող
1999-2001թթ.- Եղեգնաձորի Լեզուների կենտրոն ՀԿ անդամ
2000-2001թթ. - Հայ Արտ մշակութային կենտրոնի կամավոր
2000-2004թթ.- Հանրային ռադիոյի «Արեգ» մանկապատանեկան հաղորդաշարի թղթակից, լրագրող
2001-2003թթ. - ՄԻԺԻ կից երիտասարդական ակումբի հիմնադիր անդամ,
2001-2004թթ.- ՄԻԺԻ ոչ կառավարական կազմակերպության կամավոր
2001-2004թթ. - ,,Արմենակոբ,, հեռուստաընկերությունում  ,,16,, պատանեերի տասարդական հաղորդաշարի լրագրող
2003թ.- ՄԻԺԻ կից երիտասարդական ակումբի խորհրդի անդամ
2005թ. - փետրվար.Եղեգնաձորի քաղաքացիական կենտրոն (ԵՔԿ) կամավոր
2005թ. - հոկտեմբեր.Եղեգնաձորի քաղաքացիական կենտրոն (ԵՔԿ) աշխատակից
2005թ.- նոյեմբեր.Եղեգնաձորի քաղաքացիական կենտրոն(/ԵՔԿ) համակարգողի պաշտոնակատար
2005թ.- դեկտեմբեր. Եղեգնաձորի քաղաքացիական կենտրոն (ԵՔԿ) համակարգող
2005թ. -հոկտեմբեր-2006թ.ապրիլ ,,Ուսուցչաց միություն,, ՀԿ-ի ,,Հեռակա դպրոց հաշմանդամ երեխաների համար,, ծրագրի Վայոց ձորի ներկայացուցիչ
2006թ.- ապրիլից ,,Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն,, ՀԿ-ի Վայոց ձորի և Սյունիքի ներկայացուցիչ:
2006թ. -մայիս-Մարդու իրավունքների Հելսինկյան ասոցացիայի կողմից իրականացվող  ,,Խոսքի ազատությունը մարզային լրագրողների համար,, թեմայով մոնիտորինգ հարավային Կովկասում, Հայաստանի ներկայացուցիչ
2006թ.-հունիս-հանրապետական հեռակա դպրոց ծրագրի Վայոց ձորի ներկայացուցիչ, լրագրող ծրագրի շրջանակներում
2006թ. -օգոստոս- ,,Արփա Ինֆորմ,, լրատվական գործակալության աշխատակից
2006թ.-հունվարից-հուլիս-Եղեգնաձորի սոցիալ-հոգեբանական հետազոտությունների և վերլուծության կենտրոնի ծրագրերի ղեկավար
2006թ.-հուլիս-Եղեգնաձորի սոցիալ-հոգեբանական հետազոտությունների և վերլուծության կենտրոնի հասարակության հետ կապերի մասնագետ
2006թ.-նոյեմբերից 2007թ.հուլիս-Եղեգնաձորի սոցիալ-հոգեբանական հետազոտությունների և վերլուծության կենտրոնի «Ես մենակ չեմ» շահերի պաշտպանության ծրագրի ՇՊ մասնագետ և համակարգող:
2008թ. - Հանրային առաջին հեռուստատեսության  ,,Հայլուր,, լրատվական ծրագրիթ ղթակից
2008թ. -  ,,Ես մարդ եմ,, խաղաղության և մարդու իրավունքների հարավկովկասյան 2- րդ կինոփառատոնի Եղեգնաձորի կազմակերպիչ և վարող (ֆասիլիտատոր)
2008թ.-Եղեգնաձորի Էկոակումբի կոորդինատոր, լրագրության դասընթացավար
2009թ. - ,,Ես մարդեմ,, խաղաղության և մարդու իրավունքների հարավկովկասյան 3- րդ կինոփառատոնի Եղեգնաձորի կազմակերպիչ
2010թ.-Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հասարակության հետ կապերի պատասխանատու, կինո, ֆոտո, լրագրության ակումբի ծրագրի ղեկավար -պատասխանատու, դասավանդող ուսուցիչ
2010-2011թթ. - ,,Քեսապ,, պատմամշակութային դոկումենտալ ֆիլմի և տեսաերիզների նախագծի համահեղինակ , ռեժիսոր - լրագրող
2010-2011թթ. -HayFm 105.5, Radiohay 104.1 ռադիոկայաններում
Լուրեր պատրաստող /news maker/, հաղորդավար
2011թ.- դեկտեմբերից-2012թ.-օգոստոս-Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հասարակության հետ կապերի մասնագետ
2012-2013թթ.- ТБН ռուսական արբանյակային հեռուստաալիքի հայաստանյան թղթակից
2013թ.ապրիլ-Caucadoc նախագծի շրջանակներում վավերագրական ֆիլմերի փառատոնի Եղեգնաձորի ֆասիլիտատոր/ վարող
2013թ.-հոկտեմբեր-Caucadoc նախագծի շրջանակներում վավերագրական ֆիլմերի Վայոց ձորի փառատոնի ֆասիլիտատոր/ վարող
2013թ.- հունիսից-դեկտեմբեր - Asekose.amկայքումադմին - լրագրող
2013թ.- հունիսից-դեկտեմբեր - Asekose.am-իինտերնետային ,,Բացարձակ արժեք,, հաղորդաշարի լրագրող-վարող
2013թ.-սեպտեմբերից-դեկտեմբեր - Asekose.am-ի՝ «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող ,,ՏոփՏես,, հաղորդաշարի հաղորդավար
2014թ.-ից անկախ լրագրող վավերագրող
2014թ.-ապրիլից- հունիս - Սոցիոլոգ CDPF / ,,Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի,, կողմից ,,Նոր Սերունդ,, ՀԿ-ի  ,,Օրենքի գերակայությունը հանուն բազմազանության և հավասարության,, ծրագրի շրջանակներում
2015թ. հունվար -Հովհ.Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար
2017թ.- հոկտեմբեր ,,Քարե ժապավեն կյանքի մասին,, մշակութային արշավ-նախագիծ –հեղինակ և ղեկավար
2018թ.հունիսի 29-ից Վայոց ձորի մարզպետի տեղակալ


Դասընթացեր

2000-2006թթ. - մասնակցել է Հայաստանի տարբեր վայրերում կազմակերպված մի շարք դասընթացների.ԵՔԿ կազմակերպած դասընթացներին, հաշմանդամների խնդիրներով զբաղվող տեղական և միջմարզային նշանակություն ունեցող ՀԿ-ների կազմակերպած դասընթացների ,,ԶԼՄ-ն և հաշմանդամները>>, ,,Բոլորն ունեն հավասար իրավունքներ,, և այլթ եմաներով հանդիպումներ: ԵՊՄՀ, Մամուլի ակումբ, Ինտերնյուս, Մեդիամաքս. Լրագրության ոլորտին վերաբերող դասընթացներ, հանդիպումներ:
Համաշխարհային ուսուցում ՀԿ ,,Առաջնորդություն>>, <<Կինլիդեր>>, <<Ինչպես գրել դրամաշնորհային ծրագիր>>, <<Համագործակցություն ՏԻՄ, ՀԿ, համայքն,, և այլ թեմաներով դասընթացներ:
,,ՀայԱրտ,, մշակութային կենտրոն.,,ԱՊՀ երկրների համագործակցություն մշակույթի միջոցով>>, եռօրյա սեմինար, <<Հայ մտավորականների խնդիրները>>, մշակութային ոլորտի այլ դասընթացներ, հանդիպումներ:
Մարդու իրավունքների Հելսինկյան Ասոցացիայի Վանաձորի գրասենյակ՝ ,,Մարդու իրավունքների հարավկովկասյան դպրոց,,:
,,Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն>>,<<Հարվկովկասյան ինտեգրացիա>>, <<Ալտերնատիվ մեկնարկ>>, ծրագրի շրջանակներում ուսուցողական հանդիպումներ հայ, ադրբեջանցի, վրացի լրագրողների և գրողների հետ:

2001թ. Մասնակցել է ՄԻԺԻ կազմակերպած ուսանողական ,,Ժողովրդավարություն և քաղաքացիական հասարակություն,, 8 շաբաթյա սեմինարին:
2001-2003թթ.- մասնակցել է ՄԻԺԻ ոչ կառավարական կազմակերպության մարզային ծրագրերի շրջանակներում կազմակերպած սեմինարներին:
2003թ.- մասնակցել է Ինտերնյուս ՀԿ –ի կազմակերպած Հեռուստալրագրության վարպետություն» ուսանողական դասընթացին:
2003թ.- մասնակցել է ՄԻԺԻ լրագրողների համար կազմակերպած ԱՀՌԾ-ի վերաբերյալ սեմինարին:
2007-2008թթ.- ԳՈՒՄ ՀԿ-իկողմից իրականացրած ,,Շահերի պաշտպանություն>>, <<Տրամաբանական կառուցվածք>>, <<Հասարակության հետ կապեր>> դասընթացներին:

 

 

 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ <<ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> 06.05.1997 ԹՎԱԿԱՆԻ N ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԳԻՐ
 

ՀՀ Վայոց ձորի մարզպետի համապատասխան կարգադրությամբ մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը համակարգում է՝ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների,   ծրագրերի, վերլուծության և  զբոսաշրջության,  ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների աշխատանքները:
Նշված բնագավառներում նա`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-09-19 17:16:49