Մարզպետարան
Կառուցվածքը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ N 75 ՀՐԱՄԱՆԸ (19 մարտ 2021թ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ 07.01.2022-ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ 01.05.2021-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ 08.01.2020-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, առ` 04.12.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ 08.01.2019-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ 08.01.2018-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ 01.01.2017-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ 01.01.2016-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

Դավիթ Սարգսյան
Մարզպետի տեղակալ
(+374281)2-32-34
Կենսագրություն
Դավիթ Նորիկի Սարգսյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 31-ին, Երևան քաղաքում:
Կրթություն
2002թ. ավարտել է <Ուսում> հանրակրթական դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:
2006թ. ավարտել է համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
Զորացրվելուց հետո՝ 2008-2010թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ մասնագիտանալով միջազգային իրավունքում:
2011-2014թթ. եղել է հայցորդ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնում:
2015-2016թթ. սովորել և ավարտել է ՀՀ Փաստաբանների դպրոցը և ապրիլին ստացել փաստաբանի արտոնագիր:
Աշխատանքային գործունեություն
2005-2006թթ, այնուհետև 2008-2010թթ համատեղությամբ աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես լաբորանտ, այնուհետև ՝ որպես ավագ լաբորանտ:
2010-2012թթ աշխատել է <Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների> ՀԿ-ում որպես իրավաբան:
2012թ. ապրիլ ամսից մինչև հուլիս ամիսն աշխատել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջատար մասնագետ:
2012թ. հուլիսից մինչև 2014թ. աշխատել է մի քանի մասնավոր կազմակերպություններում որպես իրավաբան:
2014թ. մինչև 2017թ. հունվար ամիսն աշխատել է <Դի ԷՍ ԷՆ քոնսալթինգ> իրավաբանական գրասենյակում որպես տնօրեն և գլխավոր իրավաբան:
2017թվականի հունվար ամսից մինչև 2018թ. հունվար ամիսն աշխատել է ՀՀ Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակում, որպես ղեկավարի օգնական, որից հետո նշանակվել է Երան քաղաքի հանրային պաշտպան և աշխատել է մինչև 2018թ. մայիսի 23-ը:
2018թ. մայիսի 24-ից աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարությունում, որպես նախարարի տեղակալ մինչև 2019թ. մայիսի 30: 2019 հունիսից աշխատել է <Լոու Դեփարթմենթ> իրավաբանական գրասենյակում որպես տնօրեն:
2021 թվականի հունիսի 4-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի N 617-Ա որոշմամբ Դավիթ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ:
Լրացուցիչ տեղեկություններ
2006-2008թթ. Զինվորական պարտադիր ծառայություն է անցել Հայոց բանակում:
19.03.2012-ին ստացել է Սպորտի վարպետի կոչում:
Լեզուների իմացությունը՝ Հայերեն/մայրենի/ , Ռուսերեն/լավ/, Անգլերեն/ լավ/
Պրակտիկ փորձ` 2010թ. ՀՀ Սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժին:
Մրցույթներ՝
26-30.04.2010 <Մարտենսի> անվան միջազգային մարդասիրական իրավունքի 13-րդ միջազգային մրցույթ` 3-րդ տեղ,
16-17.03.2010 <Աղասի Եսայանի> անվան միջազգային մարդասիրական իրավունքի դատախաղ՝ 1-ին տեղ,
Փետրվար 2010 <Ինտերակտիվ մարդու իրավունքներ> Եվրոպական իրավունքի դատախաղ` <լավագույն գրավոր փաստարկ, լավագույն թիմ> անվանակարգ:
Հրատարակումներ
<Առանց ԱՊՊԱ կտրոնը սահմանված վայրում փակցնելու մեքենա վարելը որպես վարչական իրավախախտում> 2011թ http://www.legelata.am/hy/component/joomdoc/cat_view/80-articles?orderby=dmdate_published
<Պետությունների պատասխանատվությունը միջազգային իրավունքում> Նորավանք 21-րդ դար, Երևան 2011թ N 3 (37)
<Մարդասիրական իրավունքի խախտման համար սահմանված պատժամիջոցները իբրև ցեղասպանության կանխարգելման միջոց> Օրենք և իրականություն 2007 նոյեմբեր N11 (145), 2008 մարտ N3 (149), 2008 ապրիլ ն4(150) (համահեղինակ)
<Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխարգելող թուրքական իշխանությունների հերթական փորձը> Հայոց լեզու և գրականություն 2007, 3-4 (համահեղինակ)
<1921թ. Մոսկվայի և Կարսի ռուս-թուրքական պայմանագրերի անվավերությունը> Հայոց լեզու և գրականություն 2006, 5-6 (համահեղինակ)
<ՀՀ Աժ-ի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման մասին նոր օրենքի նախագծի հիմնավորումը>, ԱրՊՀ գիտական տեղեկագիր N1 (10) 2005 սեպտեմբեր
Գործառույթներ / իրավասություններ
Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:
Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
<Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը համակարգում է՝ մարզպետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության, կրթության, մշակույթի և սպորտի, առողջության և սոցիալական ապահովության, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների, քարտուղարության, զարագացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, զորահավաքային նախապատրաստության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների, հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության աշխատանքները:
Նշված բնագավառներում նա`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ: