Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Այլ հայտարարություններ

ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր

 ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան) տարածքներում կաջակցեն համատեղ (ինտեգրացիոն) ծրագրերի նախաձեռնմանը, աջակցելով ֆինանսավորման և ոչ ֆինանսական գործիքակազմով <Ինտեգրացիա> Եվրասիական մրցույթի հարթակում (այսուհետ՝ Մրցույթ): Հայտերը և համատեղ ծրագրերը եվրասիական ձեռներեցներից ընդունվում են Մրցույթի Կազմկոմիտեի կողմից յուրաքանչյուր տարի գարնանային (մարտի 1-ից մայիսի 30-ը) և աշնանային (սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 30-ը)ընտրափուլերի շրջանակներում։ <Ինտեգրացիա> Եվրասիական մրցույթի կազմակերպիչներն են Եվրասիական զարգացման բանկը (www.eabr.org), Ռուսաստանի արտահանման կենտրոնը (www.exportcenter.ru), <Տարածաշրջաններ-կայուն զարգացում> մրցույթի կազմկոմիտեն (www.infra-konkurs.ru)։ Մրցույթն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովների (ԵՏՀ) աջակցությամբ մինչև 2025 թ․ եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումների իրականացման նպատակով։ Մրցույթի առաքելությունը <աճի կետերի> և առավելագույն հնարավորությունների ստեղծումն է եվրասիական ընկերությունների համար մեկ հարթակում և մեկ հայտով։ Որպես ԵԱՏՄ ձեռներեցների զարգացման, աջակցության և համագործակցության ոչ պետական հաստատություն, Մրցույթի կազմկոմիտեն իրականացնում է ինտեգրացիոն ծրագրերի նախապատրաստում`արտոնյալ վարկավորում, կառավարության աջակցություն և ոչ ֆինանսական աջակցություն ստանալու, ծրագրի զրգացման և միասնական եվրասիական և այլ արտաքին այլ շուկաներ դուրս բերելու համար: Մրցույթի ընթացակարգի շրջանակներում իրականացվում է ներդրումային ծրագրերի և գործարար նախաձեռնությունների նախապատրաստման <միասնական համակարգում> հաջող իրականացման և դրական որոշումների կայացման համար հետևյալ մարմինների կողմից՝ կառավարման մարմիններ և զարգացման ինստիտուտներ․ ներդրումային ֆոնդեր և բանկեր․ խոշոր ճյուղային և փորձագիտական միավորումներ (ասոցիացիաներ, միություններ)․ մրցույթի <գործընկեր էկոհամակարգի> անդամներ: <Ինտեգրացիա> եվրասիական մրցույթի կազմկոմիտեին դիմելու շնորհիվ դուք կկարողանաք բացահայտել բիզնեսի նոր ուղղություններ, տնտեսել աշխատաժամանակն գործարար ծրագրի նախապատրաստման համար՝ ստանալով                                                       

1. ԵԱՏՄ անդամ պետություններիխոշոր բանկերի և ներդրումային ֆոնդերիֆինանսավորման առաջարկներ` ընտրելով շահավետ պայմաններ ծրագրի իրականացման համար.                                                                                 

 2. Ծրագիր, որը պատրաստ է գործընկերների հետ համագործակցության համար

3. Ծրագրի գնահատական և աջակցություն կառավարման ազգային մարմինների և միջազգային կառույների կողմից.

4. <տիպային> նախագծային լուծում ինտեգրացիոն ներդրումային ծրագիր նախաձեռնելու համար․

5. Առաջարկություններ ինտեգրացիոն ծրագրի բարելավման մասով ԵԱՏՄ առաջադեմ փորձագիտական կազմակերպությունների կողմից․

6. Ինտեգրացիոն ծրագրի ընդլայնման հնարավորություններ եվրասիական բիզնես-թրեքինգի շնորհիվ։

Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը, ծրագրերին և հայտատուներին ներկայացվող պահանջները տեղադրված են <Ինտեգրացիա> եվրասիական մրցույթի պաշտոնական կայքում` www.invest-eaeunion.org։

Հայտարարված է` 24.05.2021

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` ՀՀ Վայոց ձորի մարզպետարան
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26