Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <Բաց կառավարման գործընկերության մասնակցային (ԲԿԳ) մոդել> ծրագրի մասին

 <Բաց կառավարման գործընկերության մասնակցային (ԲԿԳ) մոդել> ծրագիր

Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը, ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում, իրականացնում է <Բաց կառավարման գործընկերության մասնակցային (ԲԿԳ) մոդել> ծրագիրը, որի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության մասնակցության զարգացմանն ու ապահովել քաղաքական երկխոսություն` ի նպաստ ԲԿԳ պարտավորությունների բարելավման, կառավարության թափանցիկությանը և հաշվետվողականության:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում են 11 հանրային լսումներ՝ Թաուն հոլեր ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում: Հանրային լսումների նպատակն է քննարկել ՀՀ ԲԿԳ 4-րդ գործողությունների ծրագրի (2018-2020թթ.) թիրախավորված 6 հանձնառությունների իրականացման ընթացքը, իրականացված աշխատանքների վերաբերյալ քաղաքացիների կարծիքները, հավաքագրել դրանց շուրջ նրանց դիրքորոշումներն ու հետադարձ կապը՝ ծառայությունների հետագա հնարավոր կատարելագործման ու զարգացման համար։
Թաուն հոլերն իրականացվելու են հետևյալ 6 հանձնառությունների շուրջ.

  • Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում հրապարակայնության, թափանցիկության և մասնակցայնության ամրապնդում
  • Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ
  • Բաց առողջապահություն. պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում
  •  ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշ¬վետվողականության ապահովում 
  •  Ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի հասանելիություն
  •  Հողային կադաստրի հանրային հասանելիության արդիականացում:                                                                                                                                     Հանդիպումները ենթադրում են բաց և մասնակցային քննարկման ձևաչափ, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա ներկայացված ոլորտային բարեփոխումների իրականացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, գաղափարներ փոխանակել:
    Հավաքված առաջարկները կամփոփվեն ԱԶԿ ՀԿ փորձագետների կողմից և կներկայացվեն ՀՀ Կառավարությանը՝ հանձնառությունները բարելավելու և ավելի հասցեական դարձնելու համար:                                                                                                                                                     Նախատեսված թաուն հոլերի իրականացման ժամանակացույցն՝ ըստ մարզերի.                                                                                                 
  • 20.01.2021-Տավուշ
  • 26.01.2021-Արմավիր
  • 02.02.2021-Արագածոտն
  • 09.02.2021-Արարատ
  • 03.03.2021 -Գեղարքունիք
  • 17.03.2021-Վայոց ձոր
  • 16.04.2021-Սյունիք
  • 20.04.2021-Կոտայք
  • 11.04.2021-Երևան

                    

 

Հայտարարված է` 11.02.2021

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ քարտուղարություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (+374281) 2-25-57
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26