Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Այլ հայտարարություններ

ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՀՀ ԳՆ-ի կողմից հունիսի 10-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման մասին:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը:
Սիրով հրավիրում ենք Վայոց ձորի մարզի գյուղացիական տնտեսություններին և անհատ ֆերմերներին մասնակցելու ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվող տոնավաճառին: Պարզաբանումներ ստանալու համար կարող եք հեռաձայնել գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գ.Ղազարյանին (հեռ. 011 230180):

Հայտարարված է` 06.06.2017

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպ. վարչություն
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.30.50
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37