Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Այլ հայտարարություններ

«Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ն իրականացնում են «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության՝ COP17 հատուկ թողարկումը, որի նպատակն է ճանաչել և տեսանելի դարձնել կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում կանանց և աղջիկների աշխատանքը, նախաձեռնություններն ու լուծումները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2026 թ. հոկտեմբերի 23-ին՝ Երևանում, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում։

Մրցանակաբաշխության հիմնական անվանակարգերից է «Համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգը, որի շրջանակում ցանկանում ենք բացահայտել և արժևորել համայնքային մակարդակում կլիմայական և բնապահպանական խնդիրների լուծմանը, կայուն զարգացմանը, համապատասխան քաղաքականությունների և նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը նպաստող կանանց և աղջիկների գործունեությունը։
Մրցանակաբաշխությունն ընդգրկում է նաև հետևյալ հիմնական անվանակարգերը, որոնց համապատասխան թեկնածուների առաջադրումը ևս ողջունելի է.
1․Կլիմայի փոփոխության մեղմում և կենսաբազմազանության պահպանում
2․Կլիմայի փոփոխությանը հարմարվողականություն և էկոհամակարգերի դիմակայունություն
3․Համայնքային գործողություններ և քաղաքականություն
4․Կլիմայի և կենսաբազմազանության խնդիրների ու լուծումների հաղորդակցություն
5․Կլիմայի և կենսաբազմազանության կրթություն բոլորի համար
6․Կլիմայական և բնապահպանական ֆինանսավորում ու նորարարական լուծումներ
7․Երիտասարդները կլիմայական և բնապահպանական գործողություններում։
Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողին կտրամադրվի 300,000 ՀՀ դրամ՝ ներառյալ կիրառելի հարկերը։
Մրցանակաբաշխության շրջանակում նախատեսվում է նաև «Հավասար հնարավորությունների աջակից» հատուկ ճանաչում այն տղամարդկանց համար, որոնք նպաստել են կանանց մասնագիտական առաջընթացին, մասնակցությանն ու առաջնորդությանը՝ կլիմայի փոփոխության կամ կենսաբազմազանության պահպանության ոլորտներում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ։
Հայտադիմում՝ https://forms.gle/vZLyUoT16fqJcMPE8
Մասնակցության պայմաններ, անվանակարգեր և ժամանակացույց՝ awardscop17.wice.am/hy
Հարցերի դեպքում կարող եք գրել՝ awards@wice.am։ 

Առաջադրման հայտ

Ինքնաառաջադրման հայտ

Հայտարարված է` 23.09.2026

Վերջին ժամկետը` 30.09.2026

Պատասխանատու անձ` «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ
Հասցե` ք․ Երևան, Ալիխանյան 3
Հեռ.` +374 99 102 221
էլ. փոստ`

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-23 14:34:06