Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Այլ հայտարարություններ
Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը հայտարարել է Տնտեսական և հանրային քաղաքականություն մասնագիտացմամբ մագիստրատուրա ընդունելության հայտերի ընդունման մասին:
Տեղեկացնում ենք, որ Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը հայտարարել է ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը 2027թ. Տնտեսական և հանրային քաղաքականություն մասնագիտացմամբ մագիստրատուրա ընդունելության հայտերի ընդունման մասին:
Ուսուցման թիրախային խմբերն են բարձրագույն կրթություն ունեցող և տնտեսական քաղաքականության հետ առնչվող ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող միջին օղակի աշխատակիցները: Համալսարանից աշխատանքային կարգով որպես օրինակ նշել են ֆինանսների, առևտրի և արդյունաբերության, ծրագրավորման, գյուղատնտեսության, առողջապահության նախարարությունների, կենտրոնական բանկի, զարգացման ծրագրերով զբաղվող այլ հանրային հաստատությունների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների աշխատակիցների մասնակցությունը:
Դիմորդները կարող են օգտվել Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարարության, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից տրամադրվող կրթաթոշակներից՝ հետևելով վերջիններիս կողմից սահմանված առաձնին պահանջներին և ընթացակարգերին: ԱԶԲ և ՀԲ կողմից տրամադրվող կրթաթոշակները նկարագրված են նաև հետևյալ հղումով:
Դիմումները ներկայացնելու ընթացակարգին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով:
Հայտարարված է` 04.09.2026
Վերջին ժամկետը` 00.00.0000
Հասցե` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5


