Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Այլ հայտարարություններ
Կովերի արհեստական սերմնավորման ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ ՀՀ Վայոց ձորի մարզն ընդգրկվել է «Տավարաբուծության մեջ մթերատվության բարձրացման» փորձնական ծրագրում։
Հրավիրում ենք տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին և համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններին՝ մասնակցելու կովերի արհեստական սերմնավորման պետական աջակցության փորձնական ծրագրին:
Համաձայն ծրագրի՝ 2026 թվականին Վայոց ձորի մարզում նախատեսվում է իրականացնել 400 գլուխ կովերի արհեստական սերմնավորում ։
Ծրագրի նպատակը. Բարելավել տեղական տավարի գենոֆոնդը և բարձրացնել կաթնատվությունը՝ կիրառելով համաշխարհային դասական ցեղերի (Հոլշտին, Շվից, Սիմենթալ և այլն) բարձրորակ սերմնահեղուկ:
Ֆինանսական պայմաններ.
- Մեկ գլուխ կովի սերմնավորման արժեքը՝ 15,000 դրամ:
- Պետական փոխհատուցում՝ 10,000 դրամ (շուրջ 70%):
- Տնտեսավարողի վճար՝ ընդամենը 5,000 դրամ:
Ովքե՞ր կարող են դիմել.
- Տնտեսավարողները (ֆիզիկական և իրավաբանական անձինք)։ Ծրագրով նախապատվությունը տրվում է ցանկացած նպատակով սոցիալական աջակցություն ստացող տնտեսավարողներին, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին: Կենդանիները պետք է լինեն համարակալված և հաշվառված ԱՆԻ ՊԱՍ համակարգում:
- Ծառայություն մատուցող կազմակերպություններ. Իրավաբանական անձինք կամ ԱՁ-ներ, որոնք ունեն մասնագիտական հավաստագիր, փորձառու մասնագետներ և դրական վարկային ու հարկային պատմություն:
Կազմակերպությունների համար դիմելու կարգը. Հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով համայնքապետարան կամ մարզպետի աշխատակազմ՝ հայտարարության հրապարակումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Պահանջվող փաստաթղթեր (կազմակերպությունների համար).
- Սերմնահեղուկի ծագման և ներկրման հավաստագրեր (ներկրված 2023թ. կամ հետո):
- Մասնագետների կրթության և փորձի վերաբերյալ փաստաթղթեր:
- Տեղեկանքներ վարկային և հարկային պարտավորությունների վերաբերյալ:
Արհեստական սերմնավորումը թույլ է տալիս կազմակերպել կովերի ծինը հավասարաչափ, ինչը կկանխի կաթի գերարտադրության կամ պակասորդի խնդիրները տարվա տարբեր ամիսներին:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ, համայնքապետարաններ, կամ այցելել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայք էջ:
Հայտարարված է` 11.02.2026
Վերջին ժամկետը` 00.00.0000
Հասցե` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` (0281)-2-30-50


