Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Այլ հայտարարություններ
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը նախաձեռնում է բնագիտական բազիսային առարկաների ուսուցման սոցիալական ծրագիր
Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, ոլորտային գործընկերների հետ համատեղ, նախաձեռնում է բնագիտական բազիսային առարկաների ուսուցման սոցիալական ծրագիր։ Ծրագրի շրջանակներում սոցիալապես խոցելի խմբերի դիմորդների համար կազմակերպվելու են անվճար նախապատրաստական դասընթացներ մաթեմատիկայից, ֆիզիկայից և քիմիայից։ Դասընթացներն ուղղված են 2026–2027 ուսումնական տարվա ընթացքում նշված ոլորտների մասնագիտական կրթական ծրագրերին դիմելուն:
Միևնույն ժամանակ, ակադեմիական գիտելիքից զատ՝ նախատեսվում են նաև մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծրագրավորման բաղադրիչներ:
Կատարող՝ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար
Կարապետ Կոգարով
Հեռ.` 374 10 52 03 45, Էլ-փոստ՝ k.kogarov@polytechnic.am
Կոնտակտային անձինք
Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի ժ/պ
Ռ. Ավոյան Հեռ.` 374 10 58 01 02 ներքին 1680, Էլ-փոստ՝ rom.avoyan@polytechnic.am
Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիանների ինստիտուտի տնօրենի ժ/պ
Բ. Մովսիսյան Հեռ.` 374 10 58 01 02 ներքին 1661, Էլ-փոստ՝ bagrat.movsisyan@polytechnic.am
Հայտարարված է` 22.09.2025
Վերջին ժամկետը` 00.00.0000
Հասցե` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5


