Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Այլ հայտարարություններ

Կենդանիների դիմակահանդես-շքերթի մասնակցության մասին

   Հրավիրվում են պատանիներն և երիտասարդները մասնակցելու Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում իրականացվող Կենդանիների դիմակահանդես-շքերթին:

  Փառատոնն այս տարի թիրախավորել է կենսաբազմազանության պահպանության թեման՝ կրելով «Կենսաբազմազանություն․ բնության զարկերակը» խորագիրը։ Նպատակն է հանրությանն իրազեկել Հայաստանում և աշխարհում կենսաբազմազանության կորստի և դրա կանխման համար անհրաժեշտ քայլերի մասին։

   Դիմումի լրացման վերջնաժամկետը՝ մայիսի 6, 2024:
   Կենդանիների դիմակահանդես-շքերթը տեղի է ունենալու Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում մայիսի 26-ին (կիրակի) Երևանում։


   Փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Կենդանիների դիմակահանդես-շքերթը». գունագեղ ու տպավորիչ քայլերթ Երևանի կենտրոնական փողոցներով՝ վերամշակված թափոններից պատրաստված տարբեր վտանգված կենդանիներ մարմնավորող հագուստներով:


   Երիտասարդների շրջանում մտածողություն զարգացնելով կենսաբազմազանությանն առնչվող արդիական խնդիրների վերաբերյալ՝ միջոցառումը նաև նպատակ է հետապնդում նրանց շրջանում գործնական հմտություններ ձևավորել թափոնների կառավարման և թափոնին «երկրորդ կյանք» տալու համատեքստում:


   Այլ մանրամասներին և մասնակցության դիմումին կարող եք ծանոթանալ այս հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSetsJRrKaQ6eOb4XQzoQRepF8h-YiGKlvpWZgAsY6eMxBgbFw/viewform?pli=1


 

Հայտարարված է` 23.04.2024

Վերջին ժամկետը` 06.05.2024

Հասցե` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` 010-585-884



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03