Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Այլ հայտարարություններ

Հայտարարություն բնապահպանության և զբոսաշրջության ուղղվածությամբ դասընթացների մասին

   Վայոց ձոր մարզի երիտասարդների համար մեկնարկել է «Երիտասարդ դեսպանները հանուն կլիմայի պահպանման» կրթական ծրագիրը, որն իրականացվում է «Արփա» բնապահպանական հիմնադրամի Arpa Protected Landscape կողմից։
   Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել դասընթացներ բնապահպանության և զբոսաշրջության ուղղվածությամբ, որի նպատակն է Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր և Արենի համայնքների 15-20 տարեկան երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ բնության պահպանման և զբոսաշրջությունը որպես բնության պահպանության միջոց դարձնելու համար։
   Դասընթացի սկիզբը ՝ 21․10․2023
   Դասընթացի ավարտը՝ 12․11․2023
   Ծրագիրն իրականացվում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրով տրամադրած ենթադրամաշնորհային բաղադրիչի շրջանակում, որն իրականացվում է «Սյունիք-Զարգացում» Համայնքային ՀԿ-ի Syunik-Development NGO կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։
   «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։
   Ծրագրի մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։
   Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով ՝
https://forms.gle/4FzpWpdpptPmxbgo6
Հարցերի համար կարող եք զանգահարել ՝ +374 98 79 90 98

 

Հայտարարված է` 18.10.2023

Վերջին ժամկետը` 20.10.2023

Պատասխանատու անձ` «Արփա» բնապահպանական հիմնադրամ
Հասցե` ք․ Եղեգնաձոր, Երևանյան խճուղի 1/8/1
Հեռ.` +374 98 79 90 98



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28