Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Այլ հայտարարություններ

ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> ամենամյա մրցույթի 2013թ. անցկացվելու կանոնակարգը և պայմանները

2013թ. անցկացվելիք ՀՀ Նախագահի մրցանակի համար<<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի կանոնակարգը
Մրցույթն անց է կացվելու 2013 թվականի հունիս-հուլիս ամիսներին` 3 փուլով, 1-ին 2-րդ փուլերը` նախնական, 3-րդ փուլը եզրափակիչ:
1-ին փուլն անցկացվելու է հունիսի1-ից 15-ը ընկած ժամանակահատվածում` ՀՀ 48 քաղաքային և գյուղական համայնքներում, Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:
2-րդ փուլն անցկացվելու է հունիսի 18-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` ՀՀ մարզերում, Երևան քաղաքում և ԼՂՀ-ում:
Համաձայն ժամանակացույցի, Վայոց ձորի մարզում այն անց է կացվելու հունիսի 26-ից մինչև 28-ը` Եղեգնաձոր քաղաքում:
Մրցույթն անց է կացվելու 4 տարիքային խմբերով` 2005-2007, 2002-2004,1999-2001,1997-1998թթ ծնված երեխա ունեցող ընտանիքների համար: Մրցույթի մարզաձևերն են` խաղային փոխանցումավազք` 30մ, բասկետբոլի գնդակով վարժություն, պարանի ձգում, հեռացատկ տեղից, խաղային փոխանցումավազք մարմնամարզական օղակներով և խաղային փոխանցումավազք` 80մ(15մ+25մ+40մ):
Մրցույթի 1ին փուլին մասնակցելու ցանկություն ունեցող ընտանիքները կարող են հայտերը ներկայացնել Վայոց ձորի մարզպետարան մինչև մայիսի 31-ը:
Համաձայն կանոնակարգի, սահմանված են հետևյալ պարգևատրումները:
Մրցույթի 1-ին փուլի առաջնությունում ընդհանուր թիմային հաշվարկում յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվում են նախարարության կողմից սահմանված դրամական մրցանակներով:
1-ին տեղ-60.0/վաթսուն հազար/ դրամ
2-րդ տեղ-50.0/հիսուն հազար/ դրամ
3-րդ տեղ-40.0/քառասուն հազար/ դրամ
Մրցույթի 2-րդ փուլի առաջնությունում ընդհանուր թիմային հաշվարկում յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվում են նախարարության համապատասխան կարգի հավաստագրով և դրամական մրցանակներով:
1-ին տեղ 150.0/մեկ հարյուր հիսուն հազար/դրամ
2-րդ տեղ 130.0/մեկ հարյուր երեսուն հազար/դրամ
3-րդ տեղ 100.0/մեկ հարյուր հազար/ դրամ
Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերի առաջնություններում յուրաքանչյուր տարիքային խմբում առանձին մարզաձևերից առաջին տեղերը գրաված թիմերը, նախարարության կողմից պարգևատրվում են 20.0/քսան հազար/ դրամ մրցանակներով:
Մրցույթի 3-րդ` եզրափակիչ փուլի առաջնությունում յուրաքանչյուր տարիքային խմբում ընդհանուր թիմային հաշվարկում մրցանակային 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված թիմերը պարգևատրվում են վկայագրերով և համապատասխանաբար 500.0հազար/հինգ հարյուր հազար/,400.0հազար/չորս հարյուր հազար/,և 300.0հազար/երեք հարյուր հազար/ դրամ դրամական մրցանակներով:
Մրցույթի 3-րդ` եզրափակիչ փուլի առաջնություննում յուրաքանչյուր տարիքային խմբում առանձին մարզաձևերից առաջին տեղերը գրաված թիմերը նախարարության կողմից պարգևատրվում են 100.0հազար/հարյուր հազար/,2-րդ տեղը 50.0հազար,3-րդ տեղը 30.0հազար դրամ մրցանակներով:Պարգևատրվում է նաև յուրաքանչյուր տարիքային խմբի ամենակրտսեր մասնակիցը` 100.0 հազար/հարյուր հազար/ դրամով:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 26.03.2013

Վերջին ժամկետը` 31.05.2013

Հասցե` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40