Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վայոց ձորի մարզում <<Աուդիտորների պալատ>> ՀԿ-ի կողմից անցկացվող դասընթացի մասին

  «Աուդիտորների պալատ» ՀԿ-ն Վայոց ձորի մարզում անցկացնելու է « Հարկային հսկողություն» թեմայով դասընթաց տնտեսվարող սուբյեկտների հիմնադիրների, գործադիր տնօրենների, հաշվապահների, կառավարչական գործառույթներ իրականացնող անձանց համար:
   Դասընթացի նպատակն է ունենալ պաշտպանված և իրազեկ տնտեսվարողների համայնք, որը տիրապատում է ՀՀ-ում գործող հարկային ոլորտը կարգավորող օրենսդրությանը, կարողանում է իրացնել իր իրավունքները և պաշտպանել իր շահերը,տնտեսական գործունեությունը կազմակերպել օրենքի շրջանակներում:
Քննարկվող թեմաներն են
 Հարկային ռիսկերի գնահատումը և կառավարումը
 Համալիր հարկային ստուգումները
 Օպերատիվ հետախուզական միջոցառումները
 Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումները
 Հարկային ուսումնասիրությունները
 Հարկային բեռի պլանավորումը
 Հարկային դաշտի ճիշտ ընտրությունը
 Կանխիկ և անկանխիկ գործառնությունները
 Հարկային իրավախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվությունը
 Կանխիկ և անկանխիկ գործառնությունները և այլն։

   Դասընթացն անվճար է։

   Դասընթացն անցկացվելու է օգոստոսի 26-ին՝ ժամը 17։00-ին, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում։ Հասցե՝ ք․ Եղեգնաձոր, Սպանդարյան 3, լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 012 411 422 , 093 83 80 88 հեռախոսահամարներով։

Հայտարարված է` 17.08.2023

Վերջին ժամկետը` 26.08.2023

Պատասխանատու անձ` <<Աուդիտորների պալատ>> ՀԿ
Հասցե` ք․ Երևան, Դ․ Անհաղթ 23
Հեռ.` 093 83 80 86



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26