Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի երիտասարդ ձեռներեցների համար բիզնես ծրագրի մասնակցության վերաբերյալ

   Բիզնեսի զարգացման ծրագրի մասնակցության հրավեր Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի
երիտասարդ ձեռներեցների համար

   ՄԱԶԾ «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական
հնարավորությունների բացահայտում» ծրագիրը «Բի Էս Սի» ընկերության (BSC) հետ համատեղ
իրականացնում է բիզնեսի զարգացման ծրագիր՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի երիտասարդ
ձեռներեցների համար։ Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդ ձեռներեցների փոքր
բիզնեսների զարգացմանն ու ընդլայնմանը՝ բիզնես գործընթացների օպտիմիզացիայի, թվային
փոխակերպման, մարկետինգային և բիզնես կառավարման բարելավման միջոցով։

   Ծրագիրը պարունակում է
–– Առկա (օֆֆլայն) ձևաչափով դասընթացներ՝ ուղղված ձեռնարկատիրական հմտությունների
զարգացմանը,
– Բիզնես պլանի մշակման խորհրդատվություն,
– Բիզնեսի զարգացման գաղափարների ներկայացում,
– Մինչև 3,000,000 ՀՀ դրամ դրամաշնորհների տրամադրում


   Ծրագրին կարող են դիմել այն բիզնեսները, որոնք բավարարում են ստորև նշված բոլոր
պայմաններին
 գրանցված են և գործունեություն են ծավալում Վայոց Ձորի կամ Սյունիքի մարզում,
 գրանցված են և գործում են 2 և ավելի տարիներ,
 ունեն գրանցված տարեկան 3 մլն ՀՀ դրամից ոչ պակաս շրջանառություն,
 կկարողանան կատարել սեփական ներդրում՝ դրամաշնորհային գումարի 10%-ի չափով,
 բիզնեսի սեփականատերը հանդիսանում է 20-35 տարեկան ձեռնարկատեր,
 կարող են մասնակցել ընկերություններ բոլոր ոլորտներից, բացի մանրամեծածախ առևտրից:
 ունեն պատրաստակամություն մասնակցել բիզնես դասընթացների առկա (օֆֆլայն
ձևաչափով)
 ունեն պատրաստակամություն մշակել բիզնես պլաններ՝ տրամադրված ձևանմուշի հիման
վրա
 պատրաստ են դրամաշնորհ ստանալու պարագայում ստանձնել հավելյալ աշխատատեղերի
ստեղծման պարտավորություն
 նախապատվությունը կտրվի սոցիալական, կանաչ/էկո ձեռներեցությանը, կին
ձեռներեցներին։
Մասնակցության վերջնական հաստատման համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել հետևյալ
հավաստող փաստաթղթերը՝
 Ընկերության պետական ռեգիստրի գրանցման վկայական
 Պետական եկամուտների կոմիտեին ներկայացրած (ՊԵԿ) ֆինանսական հաշվետվություն՝
վերջին տարվա շրջանառությունը ներկայացնելու համար, որը պետք է արտացոլի 3 մլն ՀՀ
դրամից ոչ պակաս շրջանառություն,
 Ընկերության հիմնադրի անձնագրի պատճեն
 Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայությունից տեղեկանք առ այն, որ ընկերությունը
չունի որևէ ֆինանսական պարտավորություններ

   Դիմորդներն ընտրվելու են ըստ դիմում հայտերի, որտեղ գնահատվելու են ծրագրին
մասնակցության նպատակի հիմնավորումը, տարրական ձեռնարկատիրական գիտելիքները և
բիզնես զարգացման գաղափարը։
Ստացված դիմում-հայտերի հիման վրա՝ հաջորդ փուլ անցած դիմորդների հետ կապ կհաստատվի
մինչ Օգոստոսի 11-ը, և կիրականացվի հարցազրույցներ, որոնց հիման վրա կընտրվեն ծրագրի
մասնակիցները:
Ծրագրի ավարտին մասնակիցները ընտրող հանձնաժողովին ներկայացնելու են ծրագրի
ընթացքում իրենց մշակած բիզնես նախագիծը, ըստ որի գնահատվելու են: Գնահատման
արդյունքում տրամադրվելու են դրամաշնորհներ առավելագույն 3,000,000 ՀՀ դրամ գումարի
չափով: Դրամաշնորհառուները պարտավորվում են դրամաշնորհի ծախսման ուղղություններով
ներկայացնել ֆինանսական հաշվետություններ՝ ներառյալ ծախսերը հավաստող փաստաթղթեր:
Ծրագրի ընդհանուր տևողությունը՝ մինչև դեկտեմբեր, 2023թ.։
Անցկացման վայր՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր։
Դիմելու հայտ՝ https://forms.gle/HeM3XhWmpaNdHsWR7
Դիմելու վերջնաժամկետ` 06.08.2023թ․։
Մանրամասների կամ հարցերի դեպքում՝ lilit@bsc.am, +374 95 57 47 78։
«Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական
հնարավորությունների բացահայտում» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ կողմից և
ֆինանսավորվում Ռուսաստանի Դաշնության կողմից։ 

Հայտարարված է` 25.07.2023

Վերջին ժամկետը` 06.08.2023

Պատասխանատու անձ` ԲԻ ԷՍ ՍԻ բիզնեսի աջակցման կենտրոն
Հասցե` ՀՀ, ք․ Երևան, Եկմալյան 6
Հեռ.` +374 95 57 47 78
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26