Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայ օգնության ֆոնդի <<Անուշ Մաթևոսյան կրթավճար>> ծրագրի մասին

                     Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ
              ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
   Հայ oգնության ֆոնդը (ՀՕՖ) «Անուշ Մաթևոսյան կրթավճար» ծրագրի
շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի  ազգային ագրարային համալսարան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած, բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:
   Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր.
ա) ընդունվել են․

   ԵՊՀ- մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, ֆարմացիայի, կենսաբանության, միջազգային հարաբերությունների (միայն քաղաքագիտություն, հանրային կառավարում), արևելագիտության, սոցիոլոգիայի (միայն սոցիալական
աշխատանք), փիլիսոփայության և հոգեբանության (միայն հոգեբանություն), հայ բանասիրության, աշխարհագրություն և երկրաբանություն (միայն սերվիս ), ժուռնալիստիկայի, եվրոպական լեզուների և հաղորդակցության (միայն թարգմանչական գործ) ֆակուլտետներ:

   ՀՊՏՀ- ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետներ:

   ՀԱՊՀ- տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի, էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտներ, մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի
ինստիտուտ (թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ, ռոբոտոտեխնիկա և մեխատրոնիկա, տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ կրթական ծրագրեր), կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի
ֆակուլտետ։

   ՀԱԱՀ- ագրոբիզնեսի և շուկայաբանության,տնտեսագիտական,անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտության, ագրոնոմիկայի ֆակուլտետներ:

  ՀՊՄՀ- հատուկ և ներառական կրթության, կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության, մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետներ։


բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական քննությունները հանձնել են լավ կամ գերազանց
գնահատականով և ընդունվել ուսուցման վճարովի համակարգ,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,
դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի
Հանրապետությունում
ե) առավելություն կտրվի միասնական քննություններից բարձր գնահատական ստացած դիմորդներին։
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո, 2023թ.
հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի
մասնաճյուղ ներկայացնեն, կամ էլ․ փոստով edik.karapetyan@far.am; mane.khachatryan@far.am; ուղարկեն հետևյալ
փաստաթղթերը.
• Դիմում (ձևը ստանալու համար կարող եք դիմել վերոհիշյալ հասցեներով կամ ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին
facebook/ Farusa (Fund for Armenian Relief)
• անձնագրի պատճեն, 1 լուսանկար (3x4 սմ չափսի),
• միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
• միասնական քննությանների գնահատականի մասին տեղեկանք,
• ԲՈՒՀ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը։
• ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
• տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը ծնողի կողմից գրված պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին։
• հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:
Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով.
1. Ներկայացված փաստաթղթերի դիտարկում
2. Ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում
3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում
Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը օգոստոսի 29-ից 31-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:
                                                                             ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ 

Հայտարարված է` 18.07.2023

Վերջին ժամկետը` 04.08.2023

Պատասխանատու անձ` ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ
Հասցե` ք․ Երևան, Մովսես Խորենացի 22
Հեռ.` 060526660
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28