Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Այլ հայտարարություններ

Հայտարարություն՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

 ՀՀ Վայոց ձորի   մարզպետարանը  հայտարարում է կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

Փորձագետը ներգրավվում է մարզպետարանում սպորտի և մշակույթի ոլորտի գործառույթներն իրականացնելու նպատակով:

     Աշխատանքային պարտականություններն են՝
1. Իրականացնել մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների, մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումների կազմակերպման աշխատանքները.
2. Իրականացնել հանրապետական մարզական օլիմպիադայի  դպրոցական, տարածքային և մարզային փուլերի անցկացումը, ապահովել մարզի մասնակցությունը օլիմպիադայի մարզական և հանրապետական փուլին.

3. Իրականացնել ֆիզկուլտուրային-առողջարարական և տարբեր մարզաձևերի մարզային միջոցառումները, մանկապատանեկան սպորտի բնագավառում՝ համագործակցելով պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ.
4. Իրականացնել Մարզի դպրոցականների շրջանում տարբեր մարզաձևերից տարածաշրջանային և մարզային մրցույթների կազմակերպման և անցկացման աշխատանքները.

    Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն,
2) բարձրագույն կրթություն,
3) համապատասխան բնագավառի աշխատանքային փորձ
4) հայերենի իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):

    Փորձագետի աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ 6/վեց/ ամիս: Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
     Փորձագետի աշխատավարձը կազմում է` 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ:

    Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  •  դիմում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով /կցված է/
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • Ինքնակենսագրություն

      Փորձագետի պաշտոնը չի կարող զբաղեցնել այն անձը, ով պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:


      Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 - 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2022 թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ:

      Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, 3-րդ հարկ, հեռ.` (+374281) 2 55 95, էլեկտրոնային փոստի հասցեն` vdzorkadr@ mail.ru):
 

Հայտարարված է` 27.12.2022

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 1
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29