Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ (թափուր հաստիքներ)

Այլ հայտարարություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մեկնարկում են 2022/2023 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ (հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում) և Մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլերը (հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում)։

ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելությունը իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի 26 ապրիլի N 597-Ն որոշման հավելվածով հաստատված <Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգ>-ի։

ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 474-Ն և N 477-Ն որոշումներով հաստատվել են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի և բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանին 2022-2023 ուստարվա առկա ուսուցման համակարգով հատկացված ընդունելության տեղերը ներկայացվում են ստորև.
Մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի ընդունելությունն իրականացվում է 2 փուլով։
Առաջին փուլով կատարվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությունը:
Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 6-ից մինչև հունիսի 30-ը։

Երկրորդ փուլով կատարվում է վճարովի, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությունը։Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 1-ը։

Ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանի հավելվածով հաստատված <Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը>-ի համաձայն:

      Պահանջվող փաստաթղթերին և լրացուցիչ այլ տեղեկատվության կարելի է ծանոթանալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կայքի (https://anau.am/admission/) <Ընդունելություն> և Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի (http://www.atc.am/index.php) <Դիմորդ 2022> բաժիններում։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

ՀԱԱՀ-ի ընդունող հանձնաժողով՝

Հասցե` ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ

Հեռ.` 012-58-58-28, (+37495) 521753

Էլ․փոստ`dimord@anau.am

 

Հայտարարված է` 21.06.2022

Վերջին ժամկետը` 01.09.2022

Պատասխանատու անձ` ՀՀ Վայոց ձորի մարզպետարան
Հասցե` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26