Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2026

   Սիրելի՛ ուսուցիչներ, խորին ակնածանքով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
   Այսօր և միշտ ընդունեք իմ երախտագիտության և դրվատանքի խոսքերը. ձեզ է վստահված ամենաբարդ և պատասխանատու աշխատանքը՝ սերունդներ կրթել, ձևավորել լավագույն արժեհամակարգ, սերմանել վեհ գաղափարներ, նոր հորիզոններ բացել նրանց առջև, ճախրելու թևեր տալ, ոգեշնչել, դնել վաղվա կայուն ապագայի հաստատուն հիմքերը․․․
   Բոլոր ժամանակներում էլ անգնահատելի և բացառիկ են եղել ձեր դերն ու ավանդն ամուր պետության, առողջ հասարակության կերտման գործում։
   Ձեր մասնագիտությունը պահանջում է անմնացորդ սեր և նվիրվածություն, անվերջ արարելու, փնտրելու, նոր լուծումներ գտնելու ամենօրյա աշխատանք, և դուք, ձեր մասնագիտության բարձր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ, դարձնում եք դպրոցը կրթության դարբնոց և հարազատ միջավայր։
   Սիրելի՛ ուսուցիչներ, շարունակե՛ք նույն պատասխանատվությամբ, անսահման հոգատարությամբ, անծիր ջերմությամբ և անսպառ համբերատարությամբ կատարել ձեր առաքելությունը, ձեր հայրենանվեր գործունեությունը։
   Թող ձեր աշխատանքը միշտ արժևորված լինի, իսկ յուրաքանչյուր աշակերտի հաջողություն և ձեռքբերում դառնան ձեր աշխատանքի ամենամեծ պարգևն ու գնահատականը։
   Մաղթում եմ ձեզ առողջություն և հաջողություն, մասնագիտական աշխատանքում՝ անսպառ եռանդ և կորով։ Թող ձեր սրտերում միշտ թևածի աշխատանքի և երեխաների հանդեպ այն սերը, որ մղում է ձեզ հրաշքներ գործել, ստեղծել, ստեղծագործել…
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-22 17:11:44