Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա առթիվ

01.10.2026

Ավագ սերնդի հարգելի' ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մեծ խորհուրդ ունեցող այս օրվա առթիվ: Տոնը լավագույն առիթ է նորից ընդգծելու ձեր դերակատարությունը ավանդական արժեքները պահպանելու , սերունդներին փոխանցելու, մեր հասարակության մեջ և ընտանիքներում խաղաղություն և համերաշխություն ապահովելու գործում:
Ձեր կյանքի տարիների կուտակած փորձը և իմաստությունը, արժեքավոր խորհուրդները և մարդկային բարձր արժեքները մնում են այն ամուր և վստահելի հենարանը, որ առաջնորդում են հաջորդ սերունդներին: Դուք մեր ընտանիքների լույսն եք և օրհնությունը։
Մեր ամենօրյա աշխատանքի կարևոր նպատակներից պետք է լինի ձեզ համար ապահովել արժանապատիվ կյանք, հոգատար միջավայր և անհրաժեշտ կենսապայմաններ, ստեղծել ձեր ներուժը իրացնելու և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում հնարավորինս ընդգրկվելու հնարավորություն:
Մաղթում եմ ձեզ առողջություն ,երկար տարիների կյանք,բարեկեցություն: Թող միշտ շրջապատված լինեք ընտանեկան ջերմությամբ և ամենօրյա ուշադրությամբ, թող ձեզ մշտապես ուղեկցեն ձեր զավակների և թոռների սերն ու հոգատարությունը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-01 17:42:58