Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտարկվել են Վայք համայնքի Գոմք բնակավայրում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը

11.09.2026

   Սեպտեմբերի 9-ին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանն այցելել են Գոմք բնակավայր՝ տեղում դիտարկելու բնակավաjրում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։
   Բնակավայրի համար կարևոր ձեռքբերում էր 2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրատվությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից կառուցված Գոմքի միջնակարգ դպրոցի նոր շենքը՝ 144 տեղ հզորությամբ և 725.300.000 ՀՀ դրամ նախահաշվային արժեքով։
   Ընթանում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից Տ-9-31, /Հ-42/ (Զառիթափ)-Գոմք-Կապույտ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի 7,8կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, ընդ որում կատարված է աշխատանքների 70%-ը, իսկ ավարտը նախատեսված է տարեվերջին։ Դպրոցի բակից մինչև բնակավայրի կենտրոն ընկած ճանապարհահատվածը ևս ներառված է հիմնանորոգման աշխատանքների ծրագրում։Պայմանագրային արժեքը կազմում է 1.146.000.000 ՀՀ դրամ։
   Գոմքը սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում 16 մլն դրամ աջակցությամբ բնակարանի կառուցման ծրագրում ընդգրկված բնակավայրերից է։ Ծրագրում ընդգրկված է 40 շահառու, իսկ 30 տան շինարարություն արդեն ընթացքի մեջ է։
   Դիտարկումներում կարևորվել է այն հանգամանքը, որ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը և ներդրած ջանքերը կնպաստեն <<300 դպրոց>> ծրագրով կառուցված դպրոցի աշակերտների համալրվածության խնդրի լուծմանը, բնակիչների թվի ավելացմանը, սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացմանը, զբոսաշրջության զարգացմանը և այլն։

Տեսանյութերը՝  https://www.facebook.com/share/r/19Cm8hkt3z/

https://www.facebook.com/share/r/18PGmyggcW/

 

                   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-11 17:40:09