Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը ՆԳՆ փրկարար ծառայության աշխատողի օրվա առթիվ

04.09.2026

   ՆԳՆ Փրկարար ծառայության hարգելի՛ փրկարարներ, հպարտությամբ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առթիվ։
   Փրկարարի օրը ևս մեկ առիթ է արժևորելու ձեր նվիրումն ու սխրանքը մասնագիտական ամենօրյա պարտքն իրականացնելիս՝ կանգնած մարդկային կյանքի, առողջության և անվտանգության պաշտպանության սահմանագծում։
   Փրկարարի առաքելությունը լոկ մասնագիտություն չէ։ Այն բարձր կոչում է և ապրելակերպ, անձնվիրություն և խիզախություն, պատրաստակամություն՝ հաղթահարելու վտանգն ու անորոշությունը, ամենադժվար, հաճախ ճակատագրական պահին օգնության հասնելու, կյանքի նոր հնարավորություն պարգևելու և սատարելու նրանց, ովքեր հայտնվել են բարդագույն իրավիճակում։
   Արտակարգ իրավիճակների ժամանակ ձեր արհեստավարժությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը, արիությունը ու մարդկային բարձր արժանիքներն ամրապնդում են մարդկանց հավատը, հույսն ու վստահությունը, որ ամենադժվար պահին օգնության ձեռք կմեկնի մեկը, ով պատրաստ է չընկրկել դժվարությունների առաջ, մասնագիտական պատվախնդրությամբ ընդառաջ գնալ մարտահրավերներին և հնարավորինս հաջող ելքեր գտնել։
   Ձեր պատասխանատու և նվիրված աշխատանքի արդյունքում տասնամյակների ընթացքում ոչ միայն կայացել և զարգացել է համակարգը, այլև վաստակել հասարակության սերն ու հարգանքը, վստահությունն ու համակրանքը։
   Թող ձեր ծառայությունը միշտ ուղեկցվի լավագույն մղումներով, մարդասիրական դրսևորումներով, իսկ յուրաքանչյուր հերթապահություն ավարտվի առանց արտակարգ միջադեպերի։ Թող փրկարարի վեհ առաքելությունը մշտապես արժանանա մեր հասարակության խորին հարգանքին ու գնահատանքին։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, մասնագիտական ձեռքբերումներ, անվտանգ ծառայություն։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-11 17:40:09