Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման բաց մրցույթ

21.08.2026

հ/հ

Հողամասի գտնվելու վայրը (հասցեն)

Հողամասի մակե- րեսը (հա)

Հողամասի նպատակային նշանակությունը

Հողամասի գործառնական նշանակութ-յունը կամ հողատեսքը

Կառուցապատման իրավունքի ժամկետը    
 
(տարի)

Հողամասի վճարի մեկնարկային չափը (դրամ)

Նախավճարի չափը, (դրամ)

Հողամասի օգտագործման նպատակը, հաղորդակցությունների առկայությունը

Լոտ 1

ք․ Ջերմուկ, քաղաքային այգու տարածք

 
0,0055
բնակավայրերի
   ընդհանուր օգտագործման
3
55000 ամսական
2750

հանգստի և ժամանցի համար նախատեսված հասարակական շինության կառուցում
առկա է

Լոտ 2

ք․ Ջերմուկ, քաղաքային այգու տարածք

 
0,0050
բնակավայրերի
   ընդհանուր օգտագործման
3
50000 ամսական
2500

հանգստի և ժամանցի համար նախատեսված հասարակական շինության կառուցում
առկա է

 

Մրցույթը կկայանա 2026 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 11։00-ին Ջերմուկի համայնքապետարանի  նիստերի  սրահում
(ք․ Ջերմուկ, Մյասնիկյան փողոց N 8, 2-րդ հարկ)։

Մրցույթին մասնակցել  ցանկացողները  ներկայացնում են հայտ,  մասնակցության համար սահմանված չափով վճարի (20000 դրամ, որն անկախ մրցույթի արդյունքներից` ետ չի վերադարձվում) անդորրագիրը, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց դեպքում՝ նաև հիմնադիր փաստաթղթեր։  Ներկայացվող հայտին կցվում է մրցույթի պայմանների վերաբերյալ գրավոր առաջարկ (օրինակելի ձևը տրամադրվում  է տեղում) և գործարար ծրագիր՝ առկայության դեպքում։

Նախավճարի չափը` մեկնարկային վճարի 5%-ը, որը մրցույթի մասնակիցները մուծում են մրցույթի անցկացման օրը։ Մրցույթում գնային սակարկության մեկ քայլի չափը սահմանվում է տվյալ մրցույթի առարկա հանդիսացող գույքի տարեկան վարձավճարի 5 տոկոսի չափով։

Նշված հողամասերում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ։

Մրցույթում հաղթող կճանաչվի հանձնաժողովի եզրակացությամբ  լավագույն պայմաններ առաջարկած և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած մասնակիցը:Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը կտրվի Ջերմուկ համայնքի բնակչին կամ համայնքում գրանցված իրավաբանական անձին:

Մրցույթը կանցկացվի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթի անցկացման կանոնակարգի համաձայն։ Մասնակցության հայտ ներկայացնելու, մրցույթի կանոնակարգին, ինչպես նաև լոտերով ներկայացված հողամասերի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու համար դինել Ջերմուկի համայնքապետարան (ք․ Ջերմուկ, Մյասնիկյան փողոց N 8, հեռախոս՝ 060747077)։

Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 22-ը, ժամը՝ 18։00-ը։ Մրցույթի հայտատուները մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը։

Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը։ Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը և զրկվում է մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու իրավունքից: Վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի և հողամասի հատակագծի նախագծերին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմանների ծանոթանալու համար կարելի է զանգահարել 028721217 կամ 060747077 հեռախոսահամարներով։

 Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-24 17:48:46