Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026

   Սիրելի՛ երիտասարդներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։
   Երիտասարդությունը մեր հասարակության առաջընթացի, նոր գաղափարների և ստեղծարար ներուժի կարևորագույն շարժիչ ուժն է, և մշտապես պետք է արժևորել երիտասարդների անփոխարինելի դերը հասարակության զարգացման, առաջընթացի ապահովման, վաղվա կայուն և արժանապատիվ ապագայի կերտման գործընթացներում և հեռանկարներում։
   Սիրելի՛ երիտասարդներ, ձեր ձայնը կարևոր է և որոշիչ, ձեր դիրքորոշումները և ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խնդիրների բարձրաձայնման, լուծման, նորարարական գաղափարների կյանքի կոչման հարցերում՝ ողջունելի, խրախուսելի և խիստ անհրաժեշտ։
   Գաղտնիք չէ, որ երիտասարդությունը կյանքի՝ գիտելիքներով և հմտություններով զինվելու լավագույն շրջանն է, ուստի ձե՛ռք բերեք գիտելիքներ, յուրացրե՛ք հմտություններ, եղեք համարձակ և նպատակասլաց ձեր հրաշալի գաղափարները կյանքի կոչելու և հետևողական ձեր սահմանած առաջնահերթություններին հասնելու գործում, ձեր երիտասարդական ավյունով և ներուժով նպաստե՛ք ձեր բնակավայրի, համայնքի, մարզի, երկրի զարգացմանն ու շենացմանը։
   Թող յուրաքանչյուր նոր օր ձեզ համար բացի ինքնադրսևորման, մասնագիտական աճի և նոր հնարավորությունների ճանապարհներ։ Թող ձեր յուրաքանչյուր նախաձեռնություն վերածվի հաջողության, իսկ յուրաքանչյուր ձեռքբերում՝ նոր նպատակների սահմանման։
   Երիտասարդության ոլորտում մեր պետության վարած քաղաքականությունը ձեր ներուժի բացահայտման և դրսևորման լայն հնարավորություն է տալիս, ուստի մասնակցե՛ք հանրային կյանքի կառավարմանը, հասարակական գործընթացների բարեփոխմանը, ներդրե՛ք ձեր լուման պետականաշինության գործընթացներում։
   Մաղթում եմ ձեզ հաստատակամություն և նպատակասլացություն, շրջահայացություն և վստահություն սեփական ուժերի հանդեպ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-24 17:48:46