Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող» մարզային հանձնաժողովի առաջին նիստը

02.07.2026

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 2026 թվականի հուլիսի 1-ին անցկացվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող» մարզային հանձնաժողովի առաջին նիստը:
   Նիստը նախագահում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սրբուհի Դավթյանը: Մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային ՔՊ փրկարարական վարչության, ՀՀ վիճակագրական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչության ներկայացուցիչները։
   Օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ զեկուցեց գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը՝ ներկայացնելով դեպքերը, որոնք առնչվում էին քարաթափմանը, սողանքին, գայլի և արջերի պատճառած վնասներին։ Դեպքերի գերակշիռ մասը վերաբերում էր արջերի պատճառած վնասներին։ Հանձնաժողովը դիտարկեց դեպքերը, ուսումնասիրեց ներկայացված փաստաթղթերը, կայացրեց համապատասխան որոշումներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-09 18:10:17