Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է դպրոցահասակ երեխաների ամառային ճամբարի երկրորդ հերթափոխը
01.07.2026
Մեկնարկել է դպրոցահասակ երեխաների ամառային ճամբարի երկրորդ հերթափոխը։ Այն Վայոց ձորի մարզից 7-13 տարեկան 60 երեխայի հնարավորություն է ընձեռում հունիսի 29-ին մինչև հուլիսի 8-ը ամառային հանգիստն անցկացնելու Կոտայքի մարզի <<Հասմիկ>> մանկական ճամբարում։ Առաջին հերթափոխի ժամանակ ևս 60 երեխա մարզից անցկացրել է հանգիստը ճամբարում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության հովանու ներքո, աշխատանքները համակարգվում են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից։ Ընդգրկվել են ՀՀ Վարչապետի՝ 15․05․2026թ N 439-Ա որոշման 1-ին կետով սահմանված չափորոշիչներին համապատասխանող երեխաները։
Դպրոցականների անվտանգ մեկնումն ու վերադարձը պատշաճ կերպով ապահովելու համար աշխատանքներում ներգրավված են պատասխանատու տարբեր օղակներ՝ Պարեկային ծառայության աշխատակիցներ, բուժաշխատողներ, սոցիալական աշխատողներ։
Նշենք , որ ճամբարի նպատակն է ապահովել երեխաների առողջ, ակտիվ, կրթադաստիարակչական և հետաքրքիր հանգիստն ու բովանդակալից ժամանցը։






