Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջերմուկ համայնքում հայտարարվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման բաց մրցույթ
04.06.2026
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման բաց մրցույթ
|
հ/հ
|
Հողամասի գտնվելու վայրը (հասցեն) |
Հողամասի մակե- րեսը (հա)
|
Հողամասի կադաստրային ծածկագիրը
|
Հողամասի նպատակային նշանակությունը
|
Հողամասի գործառնական նշանակութ-յունը կամ հողատեսքը
|
Վարձակալության ժամկետը |
Հողամասի վարձավճարի մեկնարկային չափը (դրամ)
|
Նախավճարի չափը, (դրամ)
|
Հողամասի օգտագործման նպատակը, հաղորդակցությունների առկայությունը
|
|
Լոտ 1
|
ք Ջերմուկ, Շահումյան փողոց N 19/18
|
0,04
|
10-002-0001-0032
|
բնակավայրերի
|
ընդհանուր օգտագործման
|
50
|
70000 տարեկան
|
3500
|
հանգստի համար նախատեսված հասարակական շինության կառուցում |
Մրցույթը կկայանա 2026 թվականի հուլիսի 7-ին, ժամը 11։00-ին Ջերմուկի համայնքապետարանի նիստերի սրահում (ք․ Ջերմուկ, Մյասնիկյան փողոց N 8, 2-րդ հարկ)։
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի (20000 դրամ, որն անկախ մրցույթի արդյունքներից` ետ չի վերադարձվում) անդորրագիրը, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց դեպքում՝ նաև հիմնադիր փաստաթղթեր։ Ներկայացվող հայտին կցվում է մրցույթի պայմանների վերաբերյալ գրավոր առաջարկ (օրինակելի ձևը տրամադրվում է տեղում) և գործարար ծրագիր՝ առկայության դեպքում։
Նախավճարի չափը` մեկնարկային վճարի 5%-ը, որը մրցույթի մասնակիցները մուծում են մրցույթի անցկացման օրը։ Մրցույթում գնային սակարկության մեկ քայլի չափը սահմանվում է տվյալ մրցույթի առարկա հանդիսացող գույքի տարեկան վարձավճարի 5 տոկոսի չափով։
Նշված հողամասերում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ։
Մրցույթում հաղթող կճանաչվի հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած մասնակիցը:Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը կտրվի Ջերմուկ համայնքի բնակչին կամ համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթը կանցկացվի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթի անցկացման կանոնակարգի համաձայն։ Մասնակցության հայտ ներկայացնելու, մրցույթի կանոնակարգին, ինչպես նաև լոտերով ներկայացված հողամասերի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու համար դինել Ջերմուկի համայնքապետարան (ք․ Ջերմուկ, Մյասնիկյան փողոց N 8, հեռախոս՝ 060747077)։
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ՝ մինչև 2026 թվականի հուլիսի 2-ը, ժամը՝ 18։00-ը։ Մրցույթի հայտատուները մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը։
Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը։ Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը և զրկվում է մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու իրավունքից: Վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի և հողամասի հատակագծի նախագծերին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմանների ծանոթանալու համար կարելի է զանգահարել 028721217 կամ 060747077 հեռախոսահամարներով։
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :


