Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջերմուկ համայնքում հայտարարվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման բաց մրցույթ
04.06.2026
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման բաց մրցույթ:
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները՝ հետևյալ հղմամբ ։
Մրցույթը կկայանա 2026 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Ջերմուկի համայնքապետարանի նիստերի սրահում (ք․ Ջերմուկ, Մյասնիկյան փողոց N 8, 2-րդ հարկ)։
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ (յուրաքանչյուր լոտի համար՝ առանձին), մասնակցության համար սահմանված չափով վճարի (որն անկախ մրցույթի արդյունքներից` ետ չի վերադարձվում) անդորրագիրը ( 1-3 լոտերի դեպքում՝ 10000 դրամ, 4-րդ լոտի դեպքում՝ 20000 դրամ), անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց դեպքում՝ նաև հիմնադիր փաստաթղթեր։
Նախավճարի չափը` մեկնարկային վճարի 5%-ը, որը մրցույթի մասնակիցները մուծում են մրցույթի անցկացման օրը։ Մրցույթում գնային սակարկության մեկ քայլի չափը սահմանվում է տվյալ մրցույթի առարկա հանդիսացող գույքի տարեկան վարձավճարի 5 տոկոսի չափով։
Նշված հողամասերում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ։
Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն վարձավճար:
Մրցույթը կանցկացվի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթի անցկացման կանոնակարգի համաձայն։ Մասնակցության հայտ ներկայացնելու, մրցույթի կանոնակարգին, ինչպես նաև լոտերով ներկայացված հողամասերի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու համար դիմել Ջերմուկի համայնքապետարան (ք․ Ջերմուկ, Մյասնիկյան փողոց N 8, հեռախոս՝ 060747077)։
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ՝ մինչև 2026 թվականի հուլիսի 2-ը, ժամը 18։00-ը։ Մրցույթի հայտատուները մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը։
Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը։ Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը և զրկվում է մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու իրավունքից: Վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի և հողամասի հատակագծի նախագծերին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմանների ծանոթանալու համար կարելի է զանգահարել 028721217 կամ 060747077 հեռախոսահամարներով։
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :


