Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

28.05.2026


   Սիրելի' հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ:
   Մայիսի 28-ի պատգամը հստակ է. միասնականության, համերաշխության, հայրենիքի նկատմամբ անվերապահ նվիրվածության, բարձր պատասխանատվության, անկոտրում կամքի արդյունքում են կերտվում հաղթանակները, արձանագրվում ձեռքբերումները:
   Տոնի խորհրդի համատեքստում նորից ու նորից կարևորենք պետականության, անկախության և ինքնիշխանության արժեքները, դրանց պահպանման, ամրապնդման նկատմամբ հանընդհանուր պատասխանատվությունը և սերունդներին փոխանցելու հանձնառությունը:
  Արժևորենք խաղաղ պայմաններում հայ ժողովրդի աշխատելու, արարելու, բարիքներ ստեղծելու կամքն ու ձգտումները, վերահաստատենք մեր պատրաստակամությունը աջակցելու խաղաղության և զարգացման ճանապարհով ընթացող մեր պետությանը, շենացնենք մեր հայրենի եզերքը:
   Թող Հանրապետության տոնը դառնա յուրաքանչյուրիս համար ապագայի հանդեպ հավատի և վստահության, սեփական ուժերին ապավինելու, անսասան կամքի և վճռականության խորհրդանիշ:
   Շնորհավո'ր Հանրապետության տոնը:
  Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-29 17:17:32