Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

10.04.2026

   Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։
   Մարզպետը շնորհավորել է Սատու Կոյվուին պատասխանատու պաշտոնն ստանձնելու առիթով, ապա շնորհակալություն հայտնել Եվրոպական Միության առաքելությանը իրականացվող կարևոր գործունեության համար։
   Սատու Կոյվուն ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ դիտորդական առաքելությունը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը ոչ միայն սահմանային հատվածներում, այլև սահմանամերձ համայնքներում՝ աջակցելով այնտեղ բնակվող ընտանիքներին և նպաստելով նրանց անվտանգ ու կայուն կենսապայմանների ապահովմանը։
   Հանդիպման ընթացքում կարևորվել են հետագա համագործակցության շարունակականության ու զարգացման ապահովման հարցերը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-10 18:20:57