Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը

09.04.2026

   Ապրիլի 8-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Վահագն Արսենյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը։
   Նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալները, գլխավոր քարտուղարը, խորհրդականները, համայնքապետեր, համայնքապետերի առաջին տեղակալներ, տարբեր հիմնարկների և կազմակերպությունների տնօրեններ և ներկայացուցիչներ։
  Ողջունելով նիստի մասնակիցներին՝ մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Վ Արսենյանը ներկայացրեց նիստի օրակարգի նախագիծը, որի հաստատումից հետո անդրադարձան զեկույցներին։
   Նիստի օրակարգում ներառված էր 3 հարց, որոնք վերաբերում էին գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ոլորտներում 2026 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքներին։
   Առաջին հարցի շուրջ զեկուցեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի տեղակալ Նաիրի Սարոյանը՝ ներկայացնելով բնագավառում մի շարք ուղղություններով կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները՝ գարնանացան, պարարտանյութերի և սերմերի ներկրում, <<Բուսաբուծության աջակցության ծրագրի>> արդյունքներ, անասնագլխաքանակ, անասնաբուժական ծառայություններ, ոռոգման համակարգի նախապատրաստական աշխատանքներ և այլն։
   Օրակարգի երկրորդ հարցի շուրջ զեկուցեց Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Արգամ Մարգարյանը՝ անդրադառնալով ներկա պահին Վայոց ձորի մարզում կառուցվող և վերանորոգվող դպրոցների / կրթահամալիրների աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին։ Ա․ Մարգարյանը ներկայացրեց տարբեր գերատեսչական մարմինների պատվիրատվությամբ կատարվող այլ շինարարական աշխատանքներ ևս։
   Օրակարգի երրորդ հարցը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետի պարտականությունները կատարող, գլխավոր մասնագետ Լիլիա Կարապետյանը՝ անդրադառնալով առողջապահության,սոցիալական, ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության ոլորտում կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին։ Ի թիվս մի շարք հարցերի՝ կարևորվեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը, արդյունքում զգալի աճել է հաճախումների թիվը։
   Զեկույցներից հետո ծավալվել են կառուցողական և արդյունավետ քննարկումներ, վեր են հանվել զեկուցվող և հարակից թեմաներին առնչվող մի շարք հարցեր, տրվել համապատասխան հանձնարարականներ։
   Ամփոփելով Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը՝ Վահագն Արսենյանը մեկ անգամ ևս կարևորել է տարբեր բնագավառների աշխատանքների պատշաճ մակարդակով ապահովումը , սահմանված ժամկետների պահպանումը, առկա խնդիրների վերհանումը և լուծման արդյունավետ մեխանիզմների կիրառումը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-10 18:20:57