Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարձրունու միջնակարգ դպրոցի և Եղեգնաձորի վարժարանի թիմերը՝ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցույթի մարզային փուլի հաղթողներ
09.04.2026
Վայոց ձորի մարզում ավարտվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև անցկացվող մրցույթի մարզային փուլը:
7-9 –րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերեց Բարձրունու միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ, 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Չիվայի միջնակարգ դպրոցի, Արտավանի միջնակարգ դպրոցի թիմերը։
10-12 –րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերեց Եղեգնաձորի վարժարանի թիմը։ 2-րդ, 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Չիվայի միջնակարգ դպրոցի, Բարձրունու միջնակարգ դպրոցի թիմերը։
1-3-րդ տեղերն զբաղեցրած թիմերին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված գավաթները և հավաստագրերը։
Բարձրունու միջնակարգ դպրոցի և Եղեգնաձորի վարժարանի թիմերն իրավունք ստացան մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին:






