Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2027-2029թթ․ ՄԺԾԾ և ՀՀ 2027թ․ պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում

31.03.2026

    Մարտի 31-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանրային քննարկում մարզպետի աշխատակազմի կողմից կազմված <<Գործադիր իշխանության, պետական կառավարման մարմինների պահպանման>> 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ , ներառյալ 2027թ․ պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ:
   Հանրային քննարկմանը մասնակցում էին մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը, ֆինանսական վարչության պետ, փորձագետ Գվիտոն Դավթյանը, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների անդամներ:
   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց քաղաքացիական հասարակական կազմակերպությունների անդամներին հանրային քննարկմանը մասնակցելու պատրաստակամության համար, ապա նշեց, որ ընթացակարգի համաձայն՝ անհրաժեշտ է ապահովել համապատասխան քննարկում՝ կարևորելով հրապարակայնության և հաշվետվողականության, ինչպես նաև հանրային հատվածի ներգրավվածության ապահովման սկզբունքները։
   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ, փորձագետ Գվիտոն Դավթյանը հանգամանալից ներկայացրեց 2027թ. Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պահպանման ծախսերը՝ ըստ տնտեսագիտական դասակարգման և հաշվարկ-հիմնավորումների, ինչպես նաև 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերը:
   Այնուհետև ծավալվեց քննարկում. մասնակիցները բյուջետային հայտերի վերաբերյալ զեկուցողին ուղղեցին հարցեր նախատեսված ծախսերի ուղղությունների և հիմնավորումների վերաբերյալ , ստացան համապատասխան պարզաբանումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-02 17:47:44