Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում 2026 թվականի համար ներկայացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ

24.03.2026

   Մարտի 23-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Վահագն Արսենյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2026 թվականի համար ներկայացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ քննարկում։ Մասնակցում էին մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ։
   Նշվեց, որ ՀՀ Վայոց ձորի մարզի 2026 թվականին նախատեսվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի 20 ամբողջական փաթեթ է ներկայացվել ՏԿԵՆ։
   Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 5 393 745 985 ՀՀ դրամ, որից համայնքների մասնաբաժինը՝ 2 479 232 125 ՀՀ դրամը, պետության մասնաբաժինը՝ 2 914 513 860 ՀՀ դրամ։
   Սուբվենցիոն ծրագրերն ուղղված են հիմնականում ներբնակավայրային փողոցների ասֆալտապատմանը և բարեկարգմանը, լուսավորության ցանցի կառուցմանը և արդիականացմանը, խաղահրապարակների, բակային հատվածների բարեկարգմանը, ոռոգման և խմելու ջրերի ցանցերի կառուցմանն ու արդիականացմանը, մանկապարտեզի հիմնանորոգմանը և այլն։
   Ծավալվեց ակտիվ և կառուցողական քննարկում, անդրադարձան ընթացիկ և իրավիճակային մի շարք հարցերի։
   Ամփոփելով քննարկումը՝ մարզպետ Վահագն Արսենյանը մեկ անգամ ևս կարևորեց համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթությունների սահմանման, արդյունավետության և որակի ապահովման, համագործակցված աշխատանքի հարցերը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-27 17:20:06