Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտնի են «Բասկետբոլի դպրոցականների լիգա» մարզական խաղերի մարզային փուլի խաղերի հաղթող թիմերը

20.03.2026

   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ կազմակերպվեցին ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Բասկետբոլի դպրոցականների լիգա» մարզական խաղերի մարզային փուլի խաղերը։
   5-6-րդ դասարանների աշակերտների տարիքային խմբում հաղթող ճանաչվեցին՝
1-ին տեղ- Արենիի միջնակարգ դպրոց
2-րդ տեղ - Ջերմուկի կրթահամալիր
3-րդ տեղ- Վայքի հիմնական դպրոց
   7-9-րդ դասարանների աշակերտների տարիքային խմբում հաղթող ճանաչվեցին՝
1-ին տեղ -Արփիի միջնակարգ դպրոց
2-րդ տեղ-Ջերմուկի կրթահամալիր
3-րդ տեղ- Ազատեկի միջնակարգ դպրոց
   Վայոց ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը մրցանակային տեղեր գրաված թիմերին հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված գավաթները և հավաստագրերը։
   Այսպիսով, Արենիի և Արփիի միջնակարգ դպրոցների թիմերը Վայոց ձորի մարզը կներկայացնեն «Բասկետբոլի դպրոցականների լիգա» մարզական խաղերի հանրապետական փուլում։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-23 17:52:59