Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվեց « ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի Եղեգնաձորի տարածաշրջանի մրցաշարը
13.03.2026
Ավարտվեց « ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի Եղեգնաձորի տարածաշրջանի մրցաշարը: Հաղթողներ ճանաչվեցին և մարզային փուլի ուղեգիր նվաճեցին 5-9-րդ դասարանցիների տարիքային խմբում
1-ին տեղ – Չիվայի միջնակարգ դպրոց
2-րդ տեղ – Եղեգնաձորի Հովհ․ Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց
3-րդ տեղ – Եղեգնաձորի վարժարան
10-12 –րդ դասարանցիների տարիքային խմբում
1-ին տեղ – Եղեգնաձորի վարժարան
2-րդ տեղ – Չիվայի միջնակարգ դպրոց
3-րդ տեղ - Արենիի միջնակարգ դպրոց
5-9-րդ և 10-12-րդ դասարանցիների մրցույթում 1-3-րդ տեղեր զբաղեցրածները ապրիլի 8-9-ը Եղեգնաձորի վարժարանի մարզադահլիճում կմասնակցեն մարզային փուլին:
Նշենք, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը նպատակ ունի մասսայականացնել դպրոցականների շրջանում թենիսը, ամրապնդել դպրոցահասակ երեխաների առողջությունը, բարձրացնել առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերը։






