Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվեցին «Բասկետբոլի դպրոցականների լիգա» մարզական խաղերի՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածաշրջանային փուլերը
13.03.2026
Ամփոփվեցին ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Բասկետբոլի դպրոցականների լիգա» մարզական խաղերի՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածաշրջանային փուլերը։ Հաղթողներ ճանաչվեցին՝
Եղեգնաձորի տարածաշրջանում
5-6-րդ դասարաններ –Արենիի միջնակարգ դպրոց
7-9-րդ դասարաններ- Արփիի միջնակարգ դպրոց
Վայքի տարածաշրջանում
5-6-րդ դասարաններ – Ազատեկի միջնակարգ դպրոց
Ջերմուկի տարածաշրջանում
5-6 –րդ դասարաններ –Ջերմուկի կրթահամալիր
7-9 –րդ դասարաններ – Ջերմուկի կրթահամալիր
Մարտի 18-ին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի կունենան մարզային փուլի խաղերը:
Նշենք, որ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Բասկետբոլի դպրոցականների լիգա» մարզական խաղերի նպատակն է դպրոցականների շրջանում մարզաձևի զարգացումը, տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերումը, ֆիզիկապես առողջ և բարոյապես կայուն սերնդի ձևավորումը։






