Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություններ Եղեգիս համայնքի բնակավայրեր

04.03.2026

   Մարտի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը մարզպետի տեղակալներ Վասիլ Ասլանյանի և Արսեն Խաչատրյանի, ինչպես նաև Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգիս համայնքի Աղնջաձոր,Թառաթումբ, Արտաբույնք բնակավայրեր՝ տեղում բնակիչների հետ հանդիպելու, նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով։
   Մարզպետը նշել է , որ աշխատանքներում մեծապես կարևորում է բնակիչների հետ ուղիղ և անկաշկանդ շփումները, նրանց մտահոգող հարցերին պարբերաբար տեղում անդրադառնալը։
   Բնակիչները տարբեր հարցեր են ուղղել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին։Դրանք առնչվել են հիմնականում ոռոգման ջրի՝ անհրաժեշտ քանակով ապահովմանը, էլեկտրաէներգիայի մատակարարման պարբերական խափանումներին, ներբնակավայրային ճանապարհների բարեկարգմանը, գազիֆիկացման խնդրին, արջի պատճառած վնասներին, զբոսաշրջային գրավչությունների և մշակութային միջոցառումների շրջանակների ընդլայնմանը և այլն։
   Մարզպետ Վահագն Արսենյանը նշել է , որ քաջատեղյակ է բնակավայրերում վերջին տարիներին կատարված աշխատանքներին, ինչպես նաև դեռ լուծում պահանջող խնդիրներին, որոնց մի մասի լուծման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր։ Համայնքի տարբեր բնակավայրերում ընթացքի մեջ են էլեկտրական հոսանքի շուրջ 60 հենասյուների տեղադրման աշխատանքները։
   Այնուհետև պաշտոնյաներն այցելել են <<300 դպրոց, 500 մանկապարտեզ >> ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ վերանորոգվող Շատինի միջնակարգ դպրոց, տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 288 միլիոն ՀՀ դրամ։
   Աշխատանքային այցի հաջորդ՝ չնախատեսված կանգառը Շատինում երեք ուղղություններով /տուրիստական, ապահովագրական, ձեռնոցների արտադրության/ գործունեություն ծավալող նորաբաց կենտրոնն էր։ Այցի ժամանակ կարևորվել են համայնքի բնակիչների նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են մի շարք խնդիրների /նաև զբաղվածության/ որոշակի լուծմանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-06 16:25:46