Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն այցելել է Եղեգնաձորի պոլիկլինիկա
24.02.2026
Փետրվարի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը և մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանն այցելել են Եղեգնաձորի պոլիկլինիկա։ Նրանք պոլիկլինիկայի տնօրեն Կարեն Ասատրյանի հետ շրջայց են կատարել բժշկական հաստատությունում, դիտարկել առկա պայմանները, տեխնիկական հագեցվածությունը, քննարկել մատուցվող ծառայություններին, առողջության համընդհանուր ապահովագրությանը, Արմեդ համակարգի աշխատանքներին, զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։
Նշվել է, որ պոլիկլինիկան համալրվել է նոր գույքով և տեխնիկայով, իսկ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում աճել են բնակչության՝ հաստատություն դիմելիության, ինչպես նաև բժշկական միջամտությունների ցուցանիշները։
Շրջայցի ժամանակ մարզպետը հանդիպել է նաև բուժաշխատողների հետ, լսել նրանց հարցերը, կարևորել առողջության առաջնային պահպանման օղակի դերը բնակչության առողջության պահպանման գործում։








