Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Վայքի հիմնական դպրոցում

19.02.2026

   Փետրվարի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը և Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը Վայքի հիմնական դպրոցում հանդիպել են աշխատակիցների հետ:
   Ծավալվել է ակտիվ և կառուցողական քննարկում, անդրադարձել են կրթական գործընթացին առնչվող մի շարք հարցերի, կարևորել կրթական ոլորտի բարեփոխումների հաջող ընթացքի ապահովման հարցերը: Կատարվել է շրջայց, դիտարկվել են առկա պայմանները և հնարավորությունները:
   Նշվել է , որ <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոց>> ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել կրթական հաստատության նոր շենք, ինչը հնարավորություն կտա բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը, ապահովել աշակերտների կրթությունը բարեկարգ և ժամանակակից չափանիշներին համապատասխան միջավայրում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-20 10:44:22